ՌԴ-ն համակարգված ռազմական և տեղեկատվական գործողություն է իրականացնում Խարկովի դեմ․ ISW

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլը համակարգված օդային և տեղեկատվական գործողություն է իրականացնում՝ Խարկովը ոչնչացնելու և ուկրաինացիներին համոզելու փախչել քաղաքից՝ ռուսական ենթադրվող հարձակմանն ընդառաջ։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Կրեմլն օգտագործում է Ուկրաինայում Խարկովի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին մտահոգությունները՝ համակարգված տեղեկատվական օպերացիայի միջոցով ուկրաինացիների շրջանում խուճապ սերմանելու համար։

ISW-ն գնահատում է, որ Խարկովի վրա Ռուսաստանի հաջող ցամաքային հարձակման հավանականությունը շատ ցածր է, եթե Ուկրաինան արագ ռազմական օգնություն ստանա ԱՄՆ-ից:

Ուկրաինական պաշտոնյաներն ավելի վաղ զգուշացրել էին, որ ռուսական զորքերը կարող են ցամաքային հարձակում սկսել Խարկովի վրա այս ամառ, և ISW-ն շարունակում է հավատալ, որ ռուսները բավարար ուժեր չունեն քաղաքը գրավելու համար, քանի դեռ այն պաշտպանող զորքերը պատշաճ կերպով մատակարարված են:

Ուկրաինայում սպասում են ԱՄՆ-ից սպառազինությանն այն բանից հետո, ինչ Կոնգրեսը հավանություն է տվել 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթին։ Մինչ այդ, ISW-ն նշում է, որ Ռուսաստանն ուժեղացնում է իր օդային և տեղեկատվական գործողությունները Խարկովի բնակիչների դեմ՝ օգտվելով հակաօդային պաշտպանության համակարգերի բացակայությունից և Ուկրաինայում տագնապալի սպասումների ավելացումից։