Մոսկվան ու Բաքուն մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Ռուսաստանը բոլոր շահագրգիռ երկրներին հրավիրում է մասնակցելու Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բայկալ-Ամուրյան մայրուղու շինարար-վետերանների մասնակցությամբ հանդիպմանը։

«Ինչպես ԲԱՄ-ը, որը դարձավ իսկապես համամիութենական շինարարական նախագիծ, որը կոչված  էր ծառայելու Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների շահերին, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը պետք է դառնա ամենալայն միջազգային համագործակցության օրինակ։ Մենք հրավիրում ենք բոլոր շահագրգիռ պետություններին մասնակցել այդ նախագծին»,-ասել է Պուտինը՝ նշելով, որ դա իրականացվում է «Եվրասիայի և գլոբալ հարավի երկրների տնտեսական և սոցիալական զարգացման արագացման նպատակով»։

«Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավին, այսօր մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ ևս մեկ անգամ մանրամասն քննարկել ենք այդ հարցը։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել կառավարության անդամներին։ Վստահ եմ, որ մոտ ապագայում բոլոր հարցերը կհամաձայնեցվեն, և մենք կսկսենք իրականացնել ևս մեկ մեծ նախագիծ»,-ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ։

«Սակայն բեռնափոխադրողների կարիքները մեզ թելադրում են այս ճանապարհի նոր հատվածների կառուցման անհրաժեշտությունը, որպեսզի մենք կարողանանք ավելացնել բեռնափոխադրումները դրա երկայնքով և դրանով ապահովենք եզակի տրանսպորտային երթուղի հյուսիսից Հնդկական օվկիանոս»,- նշել է Ալիևը։

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն անցնում է Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի տարածքով։ Ուկրաինական պատերազմից հետո ՌԴ-ն հատկապես ակտիվացրել է ջանքերը այս միջանցքի գործարկման համար։

Նախորդ տարվա մայիսին էլ Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռաիսին տեսակապով մասնակցել էին Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան ու Թեհրանը համատեղ են ֆինանսավորելու նախագծման, շինարարության աշխատանքները, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումը։

Էմմա Չոբանյան