ՔՀԿ-ներում պահվող անձանց համար մատակարարված սննդամթերքում բաղադրության նորմատիվային պահանջներն առերևույթ չպահպանելու փաստեր են պարզվել. հարուցվել է քրգործ

Լուրեր

17.12.2025 | 10:27
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.32%-ով և կազմել 4320.30 դոլար
17.12.2025 | 10:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
17.12.2025 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ
17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
17.12.2025 | 09:32
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար նախատեսված առանձին սննդատեսակների մատակարարման գործընթացում. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Պարզվել է, որ մատակարարված խոշոր չափի՝ 55.120.792 ՀՀ դրամ արժողությամբ ձկան պահածոյի, 5.352.000 ՀՀ դրամ արժողությամբ տոմատի մածուկի, 99.486.900 ՀՀ դրամ արժողությամբ տավարի մսի պահածոյի, 95.100.000 ՀՀ դրամ արժողությամբ խտացված կաթի բաղադրությունները չեն համապատասխանել նորմատիվ փաստաթղթերով սահմանված սննդի չափանիշներին:

Մասնավորապես՝ տոմատի մածուկում կերակրի աղը եղել է 0.33 տոկոս՝ 0.5-ից 0.7 տոկոսի փոխարեն, տավարի մսի պահածոյում մսի և ճարպի զանգվածային մասը եղել է 46.65 տոկոս՝ 56 տոկոսի փոխարեն, ձկան պահածոյում ընդհանուր թթվայնության ցուցանիշը եղել է 0.13 տոկոս՝ 0.3-ից 0.6 տոկոսի փոխարեն, խտացրած կաթի յուղի զանգվածային մասը եղել է 8 տոկոս՝ 8.5 տոկոսի փոխարեն:

Նկատի ունենալով, որ ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներում առերևույթ առկա են խոշոր չափերով ապրանքների սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու հատկանիշներ՝ նշված փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից: