Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Լուրեր

01.05.2026 | 12:51
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.05.2026 | 12:36
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը
01.05.2026 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
01.05.2026 | 12:22
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական հետախուզության վարչության ղեկավար Ահարոն Հալիվան հրաժարական է տվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելցի զինվորականների՝ ապրիլի 22-ի առավոտյան տարածած հայտարարությունը։

Հալիվան 2023 թվականին ստանձնել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը կանխելու զինվորականների ձախողման պատասխանատվությունը:

«Մենք ձախողեցինք մեր ամենակարևոր առաքելությունը, և ես՝ որպես ռազմական հետախուզության ղեկավար, կրում եմ ձախողման ամբողջ պատասխանատվությունը»,- ասել է նա:

Հոկտեմբերի 7-ի ձախողման պատասխանատվությունն իր վրա է վերցրել նաև Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը։ Սպասվում է, որ նա կհեռանա պաշտոնից իսրայելա-պաղեստինյան հակամարտության ավարտից հետո։

ՀԱՄԱՍ-ի զինյալները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվեցին Իսրայելի վրա՝ սպանելով 1200 մարդու, հիմնականում խաղաղ բնակիչների, ինչպես նաև գերեվարեցին շուրջ 240 իսրայելցու։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը մարտեր սկսեցին Գազայի հատվածում։

ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում պատերազմի ընթացքում արդեն ավելի քան 34 հազար մարդ է զոհվել։