Ալեքսեյ և Յուլիա Նավալնիները պարգևատրվել են «Լրատվամիջոցների ազատության համար մրցանակով»
Քաղաքականություն
19.04.2024 | 18:52Ալեքսեյ և Յուլիա Նավալնիները դարձել են «Մեդիայի ազատության համար» միջազգային մրցանակի դափնեկիրներ։ Նրանք մրցանակին արժանացել են «դիմադրության շարժման գործում ցուցաբերած խիզախության» և «Ռուսաստանում դաժան բռնապետության դեմ խիզախ և ոչ բռնի պայքարի համար», գրում է VOA-ն։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 19-ին Գերմանիայում անցկացված Լյուդվիգ Էրհարդի ամենամյա գագաթնաժողովում։ Յուլիա Նավալնայան մրցանակն ընդունել է իր և հանգուցյալ ամուսնու անունից։
«Դուք այս մրցանակը հանձնում եք մեզ երկուսիս՝ ինձ և Ալեքսեյին։ Երկու ամիս առաջ Պուտինը սպանեց նրան բանտում։ Ստացվում է, որ ես կշարունակեմ կրել մրցանակի երկու կեսերը՝ և՛ իմ, և՛ Ալեքսեյի համար։ Շարունակեք անել այն, ինչ նա արեց ԶԼՄ-ների ազատության ոլորտում, և ներդրեք նաև ձեր սեփական մասնիկը»,- մրցանակաբաշխությանն ունեցած ելույթում ասել է Յուլիա Նավալնայան։