G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում

Լուրեր

11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

«Մեծ յոթնյակի» երկրները խոստանում են ավելացնել Ուկրաինային օգնությունը՝ ռուսական օդային հարվածներին դիմակայելու համար, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք հավատարիմ ենք Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողությունների հզորացմանը՝ կյանքեր փրկելու և կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար»,- ասվում է G7-ի արտգործնախարարների հանդիպումից հետո ընդունված հռչակագրում։

Հանդիպման մասնակիցները, սակայն, ոչ մի կոնկրետ նոր պարտավորություն չեն ընդունել։

Միաժամանակ, G7-ը կրկին Մոսկվայից պահանջել է անհապաղ դադարեցնել իր ագրեսիվ պատերազմը հարևան երկրի դեմ։

«Ռուսաստանը պետք է դուրս բերի իր բոլոր զինված ուժերն անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն»,- ասվում է հռչակագրում։

Իտալական Կապրի կղզում արտգործնախարարների երկօրյա հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հորդորել են գործընկերներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Ֆրանսիային և G7-ի նախագահությունը ստանձնած Իտալիային, հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր տրամադրել Ուկրաինային։