Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք փորձել էին ներկրել Հայաստան

Լուրեր

10.03.2026 | 23:51
Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր
10.03.2026 | 23:43
Հուլիսի 1-ից հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը. ԿԲ
10.03.2026 | 23:35
Եվրոպայում ատոմային էներգետիկայի կրճատումը ռազմավարական սխալ էր. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
10.03.2026 | 23:24
Ազատավան գյուղում մեքենան բախվել է տան պարսպին․ վարորդը մահացել է
10.03.2026 | 23:16
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
10.03.2026 | 23:08
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը
10.03.2026 | 22:58
ՄԱԿ-ն առաջին անգամ ՌԴ-ի կողմից ուկրաինացի երեխաների արտաքսումը մարդկության դեմ հանցագործություն է որակել
10.03.2026 | 22:45
ԵՄ առաքելությունը Հայաստանում 8000-րդ պարեկությունն է իրականացրել
10.03.2026 | 22:30
Իսրայելում հրթիռային հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
10.03.2026 | 22:16
ՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ աշխատանքները
10.03.2026 | 22:08
ԵՄ-ն Վրաստանին խոստացել է Կուլևի նավահանգիստը բացառել ՌԴ-ի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթից
10.03.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.03.2026 | 21:41
Եռաբլուրում զոհված տղաների գերեզմանը սարքելու համար 12 հազար դոլար պահանջած, բայց չկառուցած տղամարդն ազատազրկվեց
10.03.2026 | 21:32
Խուդաթյանը և Բայրաքթարը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները
10.03.2026 | 21:27
ՖԻՖԱ-ի նախագահը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին
Բոլորը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին քննչական բաժնի, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության և սահմանապահ զորամասի ծառայողների հետ: Ապրիլի 9-ին Մեղրիի մաքսակետ-Երևան միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին, Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում, քարե պատնեշին հայտնաբերվեցին առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք դեռևս չպարզված հանգամանքներում մաքսանենգ ճանապարհով փորձել էին իրացնել և ներկրել Հայաստան․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը երեկոյան կատարված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվեց հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով` 4,63 կգ ընդհանուր քաշով:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Նույն կազմով համագործակցության արդյունքում ապրիլի 12-ին նույն վայրում հայտնաբերվեց կպչուն ժապավենով իրար կպցրած երկու փաթեթ: Մեկը լցված էր մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման 110 գրամ զանգվածով, մյուսը` մարիխուանայի նմանվող 612 գրամ զանգվածով:

Նշված տարածքում էր նաև 34-ամյա մի տղամարդ, որը նշված զանգվածները դեռևս չպարզված հանգամանքներում մաքսանենգ ճանապարհով Իրանից ներկրել էր Հայաստան: Այստեղ էր նաև նրա վարած «Հյունդայի Ակցենտ» մակնիշի ավտոմեքենան:

Հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամը 01.55-ին տղամարդը ձերբակալվեց և մեքենայով հանդերձ տեղափոխվեց Մեղրիի բաժնի ձերբակալվածների պահման վայր, իսկ մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված վարույթով կատարվում է նախաքննություն:

Նույն վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ոստիկանության Արտաշատի և Կապանի բաժինների ծառայողների հետ, ապրիլի 17-ին, ժամը 22.45-ին, Երևան-Երասխ ճանապարհին գտնվող գազալցակայանում հատնաբերեցին և ձերբակալեցին առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար հետախուզման մեջ գտնվող 27-ամյա մի տղամարդու: Իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նա տեղափոխվեց նախ Արտաշատի, ապա` Կապանի բաժին: Ապրիլի 9-ից նա հետախուզվում էր հենց Կապանի բաժնի կողմից, խափանման միջոցը՝ կալանք։

Հետախուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։