Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրին․ 8 մարդ զոհվել է, առնվազն 25-ը՝ վիրավորվել

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Դնեպրի վրա ռուսական հրթիռային հարձակման թիրախում հինգ հարկանի բնակելի շենք է հայտնվել։ Շենքում հրդեհ է բռնկվել, այն մասնակի ավերվել է, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, գրում է Current Time-ը։

Լիսակի տվյալներով՝ 8 զոհ և առնվազն 25 վիրավոր կա։ Հինգ հարկանի շենքի փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Բացի բնակելի շենքից՝ վնասվել են երկու ենթակառուցվածքային օբյեկտներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Դնեպրի վրա հարձակմանը և արևմտյան գործընկերներին կոչ արել ավելի շատ ՀՕՊ համակարգեր տրամադրել։

«Ռուսաստանը պետք է պաստասխան տա իր ահաբեկչության համար և յուրաքանչյուր հրթիռ, յուրաքանչյուր «Շահեդ» պետք է խոցվի։ Աշխարհը կարող է երաշխավորել դա, գործընկերներն ունեն անհրաժեշտ հնարավորությունները։ Դա ապացուցվել է Մերձավոր Արևելքի երկնքում և պետք է աշխատի Եվրոպայի երկնքում»,- ասել է Զելենսկին։

Ռուսաստանը հարձակվել է նաև Դնեպրոպետրովսկի մարզի այլ բնակավայրերի վրա։ Պավլոգրադի ձեռնարկություններից մեկը վնասվել է, Սինելնիկովոյում կան զոհեր և վիրավորներ, որոնց թվում՝ երեխաներ։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Չորս տուն մասամբ ավերվել է, ևս ութը՝ վնասվել։

Ապրիլի 18-ի երեկոյան Ռուսաստանը հրետանու կիրառմամբ գնդակոծել է Նիկոպոլը։ Մարգանեց համայնքին ևս գիշերը հարված է հասցվել։