«Փորդ կթափեմ»․ քաղաքացին պնդում է՝ Բյուրեղավանի համայնքապետը իրեն առևանգել է, վերջինս զավեշտ է համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:49
Ուիթկոֆը հայտարարել է Բեռլինում Զելենսկիի հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին
15.12.2025 | 13:40
Այո՛, ժողովրդավարությունը պետք է փող ունենա. Գևորգ Պապոյանը` ԵՄ-ի աջակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:31
Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում
15.12.2025 | 13:20
Իշխանությունը ԵՄ-ից գումարներ է «քերում» ընդդիմադիրներին պախարակելու համար. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:11
«Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել ՖԱՖ-ին
15.12.2025 | 13:02
Ռոստովի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և բնակելի տներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:54
Շատ խոշոր բիզնեսներ կրպակից չեն տարբերվում, տեղից շարժվե՛ք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:47
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթի մասին տվյալներ չկան․ Դատախազություն
Բոլորը

Բյուրեղավանցի Արայիկ Աթոյանը պատմում է՝ արդեն կես տարուց ավելի՝ 2023 թվականի նոյեմբերից, բնակվում է ավտոմեքենայում։ Factor TV-ին ահազանգած 44-ամյա տղամարդը պնդում է, որ իրեն ունեզրկել են և անօթևան դարձրել։

Բնակարանը, որից Արայիկը զրկվել է, գտնվում է Բյուրեղավան քաղաքի հանրակացարանում։ Պատմում է, որ տարիներ առաջ մեկնել է Ռուսաստան, այնտեղ հայտնվել անազատության մեջ։ Վերադարձել է 13 տարի անց ու պարզել, որ բնակարանը նոր սեփականատեր ունի։ Արայիկը հայտարարում է, որ իր բնակարանը վաճառքի է հանել Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանը։

Արայիկ Աթոյանը մեր նկարահանման ժամանակ սեփականության փաստը հաստատող փաստաթղթեր չտրամադրեց, սակայն պնդեց, որ դրանք գոյություն ունեն արխիվում։ Նա ցույց տվեց անձնագիրը․ 2023 թվականին ՌԴ-ից վերադառնալուց հետո, ըստ նրա, այդ հասցեում գրանցման հիման վրա իրեն անձը հաստատող փաստաթուղթ են տրամադրել։

Արդեն մի քանի տասնամյակ հանրակացարանային շենքում բնակվող այս կինը հաստատեց տեղեկությունը, որ Արայիկ Աթոյանը տարիներ առաջ այստեղ է բնակվել, սակայն սեփականություն ունենալու վերաբերյալ հստակ տեղեկություններ չուներ։ Այնինչ՝ Արայիկը պնդում է, որ այդ տունը սեփականաշնորհվել է դեռ տատիկի կողմից։ Ասում է՝ երբ Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանից հետաքրքրվել է իր բնակարանի ճակատագրով, սպառնալիքներ է լսել։

Քաղաքացին պնդում է, որ Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի շրջապատից ոչ միայն սպառնացել են իրեն, այլև առևանգել։ Ասում է՝ քաղաքապետն ու ևս մեկ անձ երեք ժամ շարունակ զրկել են իրեն ազատ տեղաշարժի իրավունքից։

Արայիկ Աթոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ իրեն ենթադրյալ առևանգելու դեպքով։ Քննչական կոմիտեից Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, Աթոյանը ճանաչվել է տուժող։ Գործով այս պահին քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։

Այցելեցինք նաև Բյուրեղավանի համայնքապետարան․ չնայած աշխատանքային ժամ էր, համայնքապետ Հակոբ Բալասյանի աշխատակազմից մեզ հայտնեցին, որ տեղում չէ, հանդիպման է գնացել։

Մեր հարցերին պատասխանեց համայնքապետարանի բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սերժ Շուշանյանը։ Համայնքապետարանի պաշտոնյան բացառում է բնակարանը վաճառելու սցենարը։ երժ Շուշանյանն ասաց՝ ՔԿ-ում հարուցված քրգործի, Բալասյանի կողմից Արայիկ Աթոյանին ենթադրյալ առևանգելու մասին տեղեկություններ չունի։ Սակայն վստահ է, որ իր վերադասը նման քայլի ընդունակ չէ։

Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի հետ թեմայի շուրջ հնարավոր եղավ զրուցել միայն ահազանգը ստանալուց երեք օր անց: Նա Factor TV-ին փոխանցեց, որ համայնքապետարանի աշխատակցի պարզաբանումները կարող են ընդունել որպես պաշտոնական պարզաբանում։ Համայնքապետն անդրադարձավ Արայիկ Աթոյանի՝ իրեն առևանգելու պնդումներին։ Ասաց՝ իր դեմ արշավ է սկսվել, սակայն չմանրամասնեց, թե ում կողմից։

Factor TV-ին հաջողվեց կապ հաստատել Վլադիմիր Միրզոյանի հետ, որը, ըստ Աթոյանի, Հակոբ Բալասյանի հետ մասնակցել է իր ենթադրյալ առևանգմանը։ Նա, ի տարբերություն, համայնքապետի, հաստատում է, որ Աթոյանն ու Բալասյանը եղել են իր մեքենայում։ Վլադիմիր Միրզոյանը փոխանցեց, որ աշխատում է համայնքապետարանի կանաչապատման բաժնում, ունի հաշմանդամություն, որը ձեռք է բերել արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Չնայած հանդիպման փաստը հաստատում է, բայց զավեշտ է համարում, որ իրեն վերագրվում է որևէ մեկի առևանգումը։

Վլադիմիր Միրզոյանն էլ իր հերթին է ասում՝ դիմելու է իրավապահներին, քանի որ վարկաբեկվում է իր բարի համբավը։ Մեզ հետ զրույցում էլ հավելեց, թե Արայիկ Աթոյանը համայնքապետից գումար է պահանջել, որպեսզի բնակարանի պահանջ չներկայացնի։

Այս միջադեպի առնչությամբ Բյուրեղավանի համայնքապետը դեռևս չի հարցաքննվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան