ԱՄՆ-ը պատրաստ է «հետագա քայլեր» ձեռնարկել Չինաստանի դեմ, եթե Պեկինն օգնի ՌԴ-ին Ուկրաինայի պատերազմում

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Չինաստանին՝ զերծ մնալ ուկրաինական պատերազմում Ռուսաստանին օգնելուց՝ հայտարարելով, որ «անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա քայլեր ձեռնարկել»,- գրում է VOA-ն։

«Մենք կարծում ենք, որ Չինաստանն աջակցում է Ռուսաստանի ռազմական ջանքերին՝ օգնելով նրան ընդլայնել իր պաշտպանական արտադրությունը։ Մասնավորապես, Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է զգալի քանակությամբ հաստոցներ, միկրոէլեկտրոնիկա, օպտիկա, անօդաչու թռչող սարքեր, թևավոր հրթիռների արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ, ինչպես նաև նիտրոցելյուլոզա, որը Ռուսաստանն օգտագործում է զենքի վառելիք արտադրելու համար»,- ասել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները կարծում է, որ այդ նյութերը «լրացնում են ռուսական պաշտպանական արտադրության ցիկլի կարևոր բացերը» և օգնում են վերակենդանացնել ռուսական ռազմարդյունաբերական համալիրը։

«Չինաստանն իր աջակցությամբ ակտիվորեն նպաստում է Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում, և դա էական վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար։ Մենք պատժամիջոցներ ենք սահմանել Չինաստանում համապատասխան ընկերությունների դեմ և պատրաստ ենք, անհրաժեշտության դեպքում, հետագա քայլեր ձեռնարկել»,- հավելել է նա։