ԱՄԷ-ին և Օմանին հարվածել են անձրևներն ու փոթորիկները. Դուբայի օդանավակայանը հեղեղվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հորդառատ անձրևներն ու փոթորկոտ քամիները հարվածել են Պարսից ծոցի երկրներին՝ ջրհեղեղներ առաջացնելով, որոնք իրենց հերթին խաթարել են հաղորդակցությունը։ Տարերային աղետի հետևանքով զոհվել է 20 մարդ, որոնց մեծ մասը՝ Օմանում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Արաբական Միացյալ Էմիրություններում կաթվածահար է եղել Դուբայի միջազգային օդանավակայանի աշխատանքը, որն աշխարհում ամենամեծն է ուղևորափոխադրումների առումով։

Օդանավակայանը հեղեղվել է, հարյուրավոր չվերթներ չեղարկվել են։ Ուղևորներին խորհուրդ է տրվել ստուգել իրենց չվերթների կարգավիճակը և անհարկի չմեկնել դեպի տերմինալ 1, որը սպասարկում է միջազգային թռիչքները։

«ԱՄԷ-ում աննախադեպ եղանակի պատճառով Դուբայի միջազգային օդանավակայանում (DXB) չվերթները շարունակում են հետաձգվել կամ չեղարկվել։ Dubai Airports-ը խորհուրդ է տալիս ուղևորներին չայցելել տերմինալ 1, քանի դեռ չեն ստացել իրենց ավիաընկերությունից հաստատում, որ իրենց չվերթն իրականացվելու է»,- ասվում է օդանավակայանը կառավարող ընկերության հայտարարության մեջ: