Բաքվի իշխանությունները մերժել են հանրահավաք անցկացնելու՝ Ադրբեջանի ընդդիմության դիմումը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Բաքվի գործադիր իշխանությունն արձագանքել է ապրիլի 21-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ ընդդիմադիր ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի դիմումին։ Ինչպես և սպասվում էր՝ այն մերժվել է։

Ակնկալվում էր, որ հանրահավաքը կանցկացվի ապրիլի 21-ին ժամը 15.00-17.00-ն երեք վայրերից մեկում՝ մետրոյի «Մայիսի 28-ի» կայարանի դիմացի հրապարակում, մետրոյի «Նարիմանովի» կայարանի դիմացի հրապարակում կամ «Մեհսուլ» մարզադաշտում։ Սակայն քաղաքապետարանը որևէ վայրում այն չի արտոնել։

Քաղաքապետարանն ընդունելի չի համարել հանրահավաքի անցկացումը, քանի որ մարզադաշտում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ «Մայիսի 28-ի» և «Նարիմանովի» կայարանների դիմացի հատվածներում էլ, ըստ քաղաքային իշխանության, մետրոյից ելքերն են, որտեղ ինտենսիվ երթևեկություն է, ուստի հավաքի անցկացումը կհանգեցնի խցանումների և կխախտի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։

«Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև «Հավաքների ազատության մասին» օրենքի 7-րդ կետը՝ Բաքվի գործադիր իշխանությունը նպատակահարմար չի համարում ապրիլի 21-ին նախատեսված հանրահավաքի անցկացումը»,- ասվում է պատասխանում։

Նշենք, որ ակցիան նախաձեռնվել էր քաղբանտարկյալների ազատ արձակման, ընտրական բարեփոխումների, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ստորագրման, ցամաքային սահմանների բացման, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման պահանջներով։

Ավելի վաղ ընդդիմությունը հայտնել էր, որ եթե հավաքի անցկացումը մերժվի, ապա Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն այն կքննարկի ու համապատասխան որոշում կկայացնի։

Ադրբեջանի ընդդիմության վերջին խոշոր հանրահավաքը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 19-ին «Մեհսուլ» մարզադաշտում։ Այնուհետև, կորոնավիրուսի  համավարակի սկսվելուց հետո, հավաքներն արգելվել են, անցկացվող փոքր բողոքի ցույցերը՝ ճնշվել ոստիկանության կողմից։