Հայաստանում կա վթարային վիճակում գտնվող ավելի քան 600 հուշարձան

Լուրեր

10.12.2025 | 19:52
Վեդիի ջրամբարի կառուցումը գրեթե ավարտված է. դոնոր կազմակերպությունը և Ջրային կոմիտեն համատեղ այց են կատարել
10.12.2025 | 19:45
Գևորգ եպիսկոպոս Սարոյանին վերագրվող ձայնագրության հետքերով․ ինչու AntiCor-ը հերքեց իր իսկ պնդումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 19:37
«2026» թիվը կդրվի հրապարակի շատրվանների հարակից տարածքում․ ավելի քան 18 միլիոն դրամ՝ Դիլիջանի ամանորյա զարդարանքի համար
10.12.2025 | 19:23
Ադրբեջանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ծանր հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներ են կալանավորվել
10.12.2025 | 19:10
Ինչքան շահույթ են ստացել ապահովագրական ընկերությունները
10.12.2025 | 19:00
Հատուկ ծառայությունները հանցանքով են բացահայտում հանցանքը, անընդունելի՛ է․ կոչ եմ անում ՀԱԵ բարեփոխողներին՝ բարեփոխվեք․ Արմեն Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 18:50
Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ժամանակավորապես կփակվի
10.12.2025 | 18:41
Թուրքիային չի կարող շահագործել C-400-ը, եթե ցանկանում է վերադառնալ F-35-ի ծրագրին. Անկարայում ԱՄՆ դեսպան 
10.12.2025 | 18:32
Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին
10.12.2025 | 18:26
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը
10.12.2025 | 18:15
 Տղամարդը հայհոյել է, հարվածել քննիչին ու բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ․ ՀԿԿ
10.12.2025 | 18:07
Փաշինյանն այցելել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն
10.12.2025 | 18:00
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվին դժգոհությանը//Սամվել Ալեքսանյանի ընտանիքը նոր արտոնության համար է դիմել․ ԼՈՒՐԵՐ
10.12.2025 | 17:51
Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Սաակաշվիլի
10.12.2025 | 17:42
200 հզ դոլարանոց տունը ի՞նչ է, որ 10-20 տարի հետո չունենամ. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի մարզերում և Երևանում ապրիլի 18-ից 26-ը տեղի կունենա մշակութային, գիտական և կրթական 100-ից ավելի միջոցառում։ ԿԳՄՍ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն այսօր հայտնեց, որ հուշարձանների վերականգման բյուջեն վերջին տարիների համեմատ այս տարի մոտ 6 անգամ ավելացել է՝ կազմելով 1 մլրդ 150 մլն դրամ՝ նախկին 250 միլիոնի փոխարեն։

«Հայաստանում հուշարձանների պետական ցուցակները հաստատվում են ՀՀ կառավարության որոշումներով։ Յուրաքանչյուր մարզի և Երևանի համար կան հաստատված ցուցակներ, դրանց գումարային թիվը 24 400 է, եթե նորահայտ հուշարձանների թիվն էլ գումարենք, ստացվում է մոտ 25 000։ Այս տարի փորձելու ենք պետական ցուցակներում նորահայտ հուշարձաններ ևս ավելացնել»,- ասաց Հարություն Վանյանը։

2023 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակվել և ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացվել Արագածոտնի մարզի Տիրինկատար լեռան տարածքում գտնվող վիշապաքարերի հայտը։ Այս տարի մշակվում են ևս 2 հուշարձանների հայտեր, ինչպես նաև աշխատանքներ են տարվում նախնական ցանկից հիմնական ցանկ հուշարձանների ընդգրկման ուղղությամբ։

«Հատուկ ուշադրություն են դարձվում պետական կարևորության, պաշտպանական, հասարակական նշանակության կառույցներին։ Մի քանի ամրոցներ, բերդեր, հասարական նշանակության հուշարձաններ այժմ ուսումնասիրությունների, պեղման, նախագծային կամ վերականգնման փուլերում են։ Արդեն մի քանի մրցույթներ կան հայտարարված, կան հուշարձանները վերականգնող շինարարական կազմակերպություններ»,- ասաց Հարություն Վանյանը, հավելելով՝ որոշ դեպքերում մրցույթները անընդհատ հայտարարվում են, սակայն դիմողներ չեն լինում։

ԿԳՄՍ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը՝ անդրադարնալով Արցախում պատմական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերին նշեց, որ հնարավոր բոլոր հարթակներն օգտագործվում են՝ վերհանելու Ադրբեջանի կողմից իրականացված հուշարձանների փոփոխությունները, հասցված վնասները։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը հավելեց, որ ԼՂ-ում հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խումբ է գործում և ինտենսիվորեն փաստագրվում են բոլոր խախտումները, երբեմն՝ նաև ոչ տեսանելի վանդալիզմի դեպքերը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ անցած տարվա ընթացքում հուշարձանների տարածքում 85 իրավախախտում է արձանագրվել, որոնցից 3-ը վանդալիզմի դեպքեր են եղել, 30-ի մասով կան քրեական գործեր հարուցված։

«Համայնքային հուշարձանապահպանությունը կարևոր է, որովհետև շատ դեպքերում համայնքում քաղաքացին իրականացնում է հողահարթեցման և շինարարկան աշխատանքներ, վնաս է հասցնում հուշարձանին՝ տեղյակ չլինելով, որ այն իր համայնքում հաշվառված է որպես հուշարձան։ Աշխատում ենք նաև այս տեղակ դեպքերի նվազման նպատակով ակտիվ իրազեկում իրականացնել»․- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով՝ 600-ից ավելի վթարային իրավիճակում գտնվող հուշարձաններ կան, որոնց մի մասի վերականգման և ամրակայման աշխատանքները սկսված են։

2024-ի ընթացքում պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է վերականգնել շուրջ 15 հուշարձան, որոնցից մի քանիսի վերականգնման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ մյուսների՝ բաց ընթացակարգով մրցույթները շուտով կհայտարարվեն։ Այս տարի շարունակվում են նաև Երևանի «Կարմիր» կամրջի, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու, Թալինի կաթողիկե եկեղեցու և այլ հուշարձանների վերկանագման աշխատանքները։

Նշենք, որ ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր է հռչակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1982 թվականից։ Այս տարի այդ օրը աշխարհում նշվելու է «Աղետներ և հակամարտություններ Վենետիկի խարտիայի պրիզմայի միջոցով» խորագրի ներքո, որը նվիրված է Վենետիկյան խարտիայի 60-ամյակին։