Յուլիա Նավալնայան հայտնվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց թոփ 100-ում

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլյա Նավալնայան, ամերիկյան Time ամսագրի վարկածով, ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց թոփ 100-ում։

Նավալնայայի մասին տեքստը, որը նվիրված է նրան Time ցուցակում ընդգրկելուն, գրել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Նա հիշատակել է Նավալնայայի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում ամուսնու մահվան լուրից անմիջապես հետո: ԱՄՆ փոխնախագահը գրել է, որ Նավալնայան «մեծ խիզախությամբ դատապարտել է Ռուսաստանի իշխանությունների սուտն ու դաժանությունը»։

«Այդ օրը մենք հանդիպեցինք և խոսեցինք նրա երեխաների մասին, թե ինչ է մտածում նրա ընտանիքը ոչ միայն ամուսնու, այլև նրա գործի ճակատագրի մասին։ Բարեբախտաբար, Յուլիա Նավալնայան այժմ ստանձնել է համաշխարհային ասպարեզում առաջատարի դերը։ Նավալնայան խոստացել է շարունակել ամուսնու պայքարը հանուն արդարության և օրենքի գերակայության՝ նոր հույս հաղորդելով կոռուպցիայի դեմ պայքարողներին և հանուն ազատ, ժողովրդավարական Ռուսաստանի։ Միևնույն ժամանակ, նա ցուցադրում է բացառիկ քաջություն ու ուժ։ Այդ օրվանից Մյունխենում Նավալնայան դարձել է ոչ միայն ժողովրդավարական արժեքների խորհրդանիշ, այլև հանուն դրանց պայքարող խիզախ մարտիկ։ Միացյալ Նահանգները նրա կողքին է, և բոլոր նրանց, ովքեր պայքարում են հանուն ազատության և ժողովրդավարության»,- գրել է Հարիսը։