Չեռնիգովին ՌԴ հարվածի հետևանքով մարդկային կորուստների և վիրավորների թիվն ավելանում է

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ուկրաինայի հյուսիսում գտնվող Չեռնիգովի հրթիռակոծման հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել, փլատակների մաքրումը շարունակվում է, հայտնում են իշխանությունները: Զոհվածների թիվն ավելանում է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Փրկարարական գործողություն է իրականացվում ռուսական հրթիռային հարձակումից հետո։ Մարդիկ փլատակների տակ են։ Այս պահի դրությամբ՝ հայտնի է 20 տուժածի և 10 զոհի մասին»,- Telegram-ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Գրառմանը կից հրապարակվել է նաև հարվածի հետևանքների լուսանկարները։

«Ցավոք, զոհերի թիվը կարող է աճել։ Դա տեղի չէր ունենա, եթե Ուկրաինան ստանար բավարար հակաօդային պաշտպանության համակարգեր, և եթե աշխարհի վճռականությունը նույնպես բավարար լիներ ռուսական ահաբեկչությանը հակազդելու հարցում»,- հավելել է Զելենսկին։

Ավելի ուշ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է 11 զոհի և 22 վիրավորի մասին։

«Առնվազն երեք անհետ կորածների մասին հաղորդումներ կան։ Փլատակների տակ դեռևս մարդիկ կան, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշել է նա։