Ռուս խաղաղապահները հեռանո՞ւմ են Արցախից․ Դադիվանքի «պաշտպանությունը» հանձնվել է Ադրբեջանի ոստիկանությանը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Արցախում գտնվող Դադիվանքի հայկական միջնադարյան վանական համալիրի «պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են Ադրբեջանի ոստիկանությանը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանցի լրագրող Ռովշան Հուսեյնովը։

Նա տեղեկացրել է, թե խաղաղապահները հեռացել են Դադիվանքից և հայկական վանքը հսկում է Ադրբեջանի ոստիկանությունը։

Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել են ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները։ ԶԼՄ-ները նշում են, որ մի քանի օր առաջ վանքն ադրբեջանական ոստիկանությանը հանձնելով՝ սկսվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը։

Համացանցում էլ տեսանյութ է տարածվում, թե ինչպես է ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյունն անցնում Տերտերի ու Բարդայի  շրջաններով։

Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար և հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Դադիվանքը, ինչպես նաև Արցախի պատմամշակութային հուշարձաններ ներկայացնելով որպես ալբանական (աղվանական)։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Դադիվանքի հարակից տարածքներն անցել էին ադրբեջանական հսկողության տակ և եկեղեցու տարածքը հսկում էին ռուս խաղաղապահները։