ԱՄՆ-ը և Կանադան խստացրել են Բելառուսի դեմ պատժամիջոցները

Լուրեր

01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

ԱՄՆ-ը և Կանադան ընդլայնել են Բելառուսի դեմ պատժամիջոցների ցանկը։ ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) «սև ցուցակում» է ներառել 10 անհատի և 12 ընկերությունների, որոնք կապված են Բելառուսի պաշտպանության ոլորտի և կառավարության հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Անձնական պատժամիջոցներ են սահմանվել Բելառուսի, Լիբանանի, Սիրիայի, Սլովակիայի և Շվեդիայի քաղաքացիներ Ալեքսանդրա Օքսենչուկի, Ալհայթամ Ալիի, Դմիտրի Բրահիմի, Սերգեյ Չերգեյկոյի, Մոհամմադ Դեյրիի, Դմիտրի Միխալցովի, Տատյանա Պրոտոպովիչի, Սամեր Ռայայի, Նորա Յագմուրի և Օլեգ Յուրչիկի նկատմամբ, ասված է գերատեսչության կայքում տարածված հաղորդագրության մեջ:

Ըստ ԱՄՆ գանձապետարանի՝ նրանք կապված են «սև ցուցակում» հայտնված կազմակերպությունների հետ և կասկածվում են Բելառուսում ու Ռուսաստանի Դաշնությունում զենքի արտադրության համար բաղադրիչներ մատակարարելու մեջ։

Սահմանափակումներ են մտցվել նաև Բելառուսից, Կիպրոսից, Իրաքից, Չինաստանից, Սլովակիայից և Թուրքիայից կազմակերպությունների նկատմամբ։ Ի թիվս այլոց՝ ԱՄՆ-ի «սև ցուցակում» ներառվել է «StankoGomel» հաստոցաշինական ձեռնարկությունը, որը սարքավորումներ է մատակարարում ռուսական պաշտպանական ընկերություններին, ինչպես նաև Բելառուսի զինված ուժերի մատակարարին, «AGAT-Control Systems» ընկերությանը և նրա չորս դուստր ձեռնարկություններին:

«Սև ցուցակում» է հայտնվել Իրաքի «Black Shield» սպառազինության ընկերությունը, որը, ըստ Վաշինգտոնի, զենք է գնել և վերավաճառել բելառուսական Kidma Tech ընկերությանը։ Իր հերթին, չինական Shenzhen 5G High-Tech Innovation-ը կապված է Peleng ԲԲԸ-ի հետ, որն արդեն պատժամիջոցների տակ է։

Սրա հետ մեկտեղ, 21 բելառուս է ընդգրկվել Կանադայի պատժամիջոցների ցուցակում։ Ըստ Օտտավայի՝ այդ քաղաքացիները կապված են Բելառուսում 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո սկսված բռնաճնշումների և զանգվածային բողոքի ցույցերի հետ։ Պատժամիջոցների տակ են հայտնվել Բելառուսի ուղղիչ գաղութների ղեկավարները և «ցուցարարների» գործերով որոշումներ կայացրած դատավորները։