Ադրբեջանն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ի հայցին

Լուրեր

26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
Բոլորը

Ադրբեջանը կարծում է, որ ՄԱԿ-ի դատարանը իրավասու չէ քննել հայերի դեմ հանցագործությունների վերաբերյալ Երևանի հայցը։ Արդարադատության միջազգային դատարանում լսումների ժամանակ բանավեճի ընթացքում հայտարարել է երկրի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը։

Ըստ նրա՝ մեղադրանքը չի մտնում նաև Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի տակ, որին հայկական կողմը վկայակոչում է հայցադիմումում։

«Հայաստանի հայցերը, որոնք այս շաբաթ քննարկվում են դատարանում, ընդհանրապես չեն վերաբերում ռասայական խտրականության կոնվենցիային։ Դրանք վերաբերում են ռազմական հակամարտությանը, որը կապված է 1990-ականների սկզբից Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի գրեթե մեկ հինգերորդի անօրինական օկուպացման և ադրբեջանական ուժերի կողմից այդ տարածքների հետագա ազատագրման հետ»,- ասել է Մամեդովը։

Բաքվի ներկայացուցչի պնդմամբ՝ տվյալ դեպքում խոսքն ավելի շուտ մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի մասին է։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը «չի կատարել վեճը երկկողմանի լուծելու համար Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու պայմանը»։