ՌԴ-ն փոխել է Ուկրաինայի ուղղությամբ զանգվածային հարվածների մարտավարությունը. CNN

Լուրեր

24.02.2026 | 18:06
Դատարան է հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
24.02.2026 | 17:00
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
24.02.2026 | 16:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում. թուրք պատգամավորը՝ Բաքվում
24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
Բոլորը

Վերջին շաբաթներին ռուսական զորքերը սկսել են նոր մարտավարություն կիրառել ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա հարձակվելու համար։ Եթե նախկինում գրոհները ցրիվ էին, ապա այժմ դրանք դարձել են ավելի ճշգրիտ ու կենտրոնացված, հաղորդում է CNN-ը։

«Նրանց մարտավարությունը փոխվել է, ցավոք, ոչ դեպի լավը մեզ համար»,- ասել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Սվետլանա Գրինչուկը։

Նրա խոսքով՝ ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով «վերակառուցման և վերանորոգման գրեթե մեկ տարվա ջանքերն ավերվել են մի քանի օրվա ընթացքում»:

Ռուսաստանը սկսել է նոր մարտավարություն կիրառել մարտի 22-ին՝ Ուկրաինայի վրա իր ամենազանգվածային հարձակումներից մեկի ժամանակ, ասել է Կիևում գործող Էներգետիկ արդյունաբերության հետազոտական կենտրոնի (EIRC) տնօրեն Ալեքսանդր Խարչենկոն:

«Նոր ռազմավարությունն իրենից ներկայացնում է զանգվածային հրթիռային հարվածներ կոնկրետ թիրախների դեմ՝ մեծ թվով հրթիռներով և անօդաչու սարքերով, որոնք միաժամանակ ուղղված են շատ սահմանափակ թվով թիրախների»,- ասել է նա: