Մերձավոր Արևելքին անհրաժեշտ է անդունդի եզրից նահանջել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Մերձավոր Արևելքի բնակիչները բախվում են ավերիչ լայնամասշտաբ հակամարտության իրական վտանգի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին հրավիրված կազմակերպության ԱԽ նիստում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել տարածաշրջանում, որին անհրաժեշտ է Իրանի՝ Իսրայելի վրա հարձակման ֆոնին «նահանջել անդունդի եզրից»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ կանխելու հետագա էսկալացիան։ Նա նաև հայտարարել է Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական հրադադարի, արմատական ​​իսլամիստական ​​շարժման կողմից պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքման անհրաժեշտության մասին:

«Ո՛չ տարածաշրջանը, ո՛չ աշխարհը չեն կարող իրենց ևս մեկ պատերազմ թույլ տալ»,- եզրափակել է Գուտերեշը։

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանն Իրանի հարձակումն անվանել է «աննախադեպ էսկալացիա», որը «կարող է տեղի ունենալ, երբ նախազգուշացումներն անտեսվում են»:

Նրա խոսքով՝ Թեհրանը զինում, ֆինանսավորում և ուսուցանում է իր դաշնակիցներին ամբողջ աշխարհում, սակայն այժմ «հանել է ժխտման դիմակը» և հարվածներ հասցրել իր տարածքից։

«Այս հարձակումը հատեց բոլոր կարմիր գծերը, և Իսրայելն իրեն պատասխան գործողությունների իրականացնելու իրավունք է վերապահում»,- ասել է նա։

Իր հերթին, Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ Իսրայելի վրա հարձակումն ինքնապաշտպանության ակտ էր։ Նա վստահեցրել է, որ հարձակումը եղել է «ճշգրիտ և ուղղված է եղել  միայն ռազմական թիրախներին», որպեսզի նվազագույնի հասցնի էսկալացիայի սպառնալիքը և կանխի խաղաղության բնակչության վնասները։