Իրանը հայտարարել է, որ նոր հարված կհասցնի, եթե Իսրայելը պատասխանի վերջին հարվածին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Իրանը հայտարարել է, որ նոր հարված կհասցնի, եթե Իսրայելը պատասխանի վերջին հարվածին, փոխանցում է BBC-ն։

Որպես իր հարձակման արդարացում Իրանը հիմնվում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։ Դրանում ասվում է, որ անդամ երկրներն ունեն «զինված հարձակման դեպքում անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության անքակտելի իրավունք»։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում է, որ «հարցը կարելի է լուծված համարել»։ Սա առիթ է տալիս ենթադրելու, որ Իրանը չի շարունակի հարվածներ հասցնել։
«Սակայն եթե իսրայելական վարչակազմը ևս մեկ սխալ կատարի, Իրանի պատասխանը զգալիորեն ավելի կոշտ կլինի»,-ասված է հայտարարության մեջ։

Իրանցի դիվանագետները նաև հայտարարում են, որ ներկայիս հակամարտությունը գրանցվել է Իրանի ու Իսրայելի միջև ու ԱՄՆ-ից պահանջում են զերծ մնալ ցանկացած միջամտությունից։

Հիշեցնենք, որ Իրանը գիշերը Իսրայելի ուղղությամբ ավելի քան 200 ԱԹՍ ու հրթիռ է արձակել, որոնց մեծ մասը, Իսրայելի Պաշտպանության բանակի պնդմամբ՝ ոչնչացվել են։

Հիշեցնենք նաև, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու գեներալներ՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, զոհվել էին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի մոտ ավիահարվածի հետևանքով, որը Թեհրանի պնդմամբ իրականացվել է Իսրայելի կողմից։

Ընդհանուր առմամբ, հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելին է պատասխանատու համարում հարձակման համար: Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարվածը «բոլոր միջազգային կոնվենցիաների խախտում է»,- ասել է Աբդոլլահիանը։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ չի մեկնաբանում այս հայտարարությունները: