Մակունցը ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերները
Ս․թ․ ապրիլի 12-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Ադերհոլթի հետ (հանրապետական, Ալաբամա)․ տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերները, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները, առկա հումանիտար խնդիրները։