LEASING EXPO 2024. Մերիդիանում բացվել է տարածաշրջանային խոշոր ցուցահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«LEASING EXPO» բացառիկ ցուցահանդեսն արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ է հավաքել 100-ից ավելի բրենդներ, որոնք ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում են տարատեսակ սարքավորումներ։ Ցուցահանդեսի մուտքն ազատ է, պաշտոնական բացումն այսօր էր՝ «Մերիդիան» համալիրում։ «LEASING EXPO»-ի կազմակերպիչը «Big Projects» ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան, իսկ պաշտոնական աջակիցը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն է։

Ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական ու տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ․ LEASING EXPO 2024-ը միասնական հարթակ է, որը մեկ հարկի տակ է հավաքել մատակարար ընկերություններին, ֆինանսական կառույցներին ու գործարարներին։ Էքսպոն կյանքի է կոչում գեներացվող գաղափարները։ «Big Projects» ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանն ընդգծում է՝ նախորդ տարի անցկացված ցուցահանդեսի արդյունքներն այնքան տպավորիչ են եղել, որ որոշել են այն ամենամյա դարձնել․ սա ընկերության կազմակերպած 10-րդ ցուցահանդեսն է։

Գյուղատնտեսական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ և էլեկտրոմոբիլներ, շինարարական տեխնիկա, արդյունաբերական, արտադրական ու առողջապահական սարքավորումներ, IT և ինովացիոն սարքավորումներ, HoReCa մատակարարներ, օդափոխության համակարգեր, սառնարանային ու ջերմոցային տնտեսություն, ֆինանսական կառույցներ․ այս ոլորտների ամենահետաքրքիր առաջարկներին կարող եք ծանոթանալ ընդամենը 3 օր՝ ապրիլի 12-ից 14-ը ներառյալ։ Էքսպոյի մասնակիցները ներկայանում են B2B համագործակցության հատուկ պայմաններով՝ անգամ ոչ մասնակից ընկերությունների համար։ Սա հրաշալի հնարավորություն է սկսնակ գործարարների համար։

Հայաստանում JCB բրենդի պաշտոնական ներկայացուցիչ «Premium Machinery Armenia» ընկերությունն էքսպոյի գլխավոր հովանավորն է։ Ընկերությունը մեկ հարթակում ցուցահանդեսին ներկայանում է ամենաթարմ ու վերջին նորություններով՝ ներկայացնելով նորարարական և տեխնոլոգիապես հարուստ մեքենաներ։ «Premium Machinery Armenia»-ն առաջարկում է բարձրորակ տեխնիկական միջոցներ ճանապարհների կառուցման և վերանորոգման համար։ Էքսպոյին ներկայացնում է նաև հանրաճանաչ բրենդների գյուղտեխնիկա։

Ցուցահանդեսի հովանավոր «Արմենիան լիզինգ» մասնագիտացված լիզինգային ընկերությունը ներկայացնում է այնպիսի ֆինանսական լուծումներ, որոնք առավելագույնս համապատասխանեցված կլինեն տնտեսվարողների գործունեությանը և, որ ամենակարևորն է, կստեղծեն հավելյալ արժեք։ Արմլիզինգի առաքելությունն է՝ լինել անընդհատ զարգացող, նորարար և կայուն ֆինանսական գործընկեր բոլոր մակարդակների տնտեսվարողների համար։

Էքսպոյի շրջանակում Արմլիզինգը սկսում է «ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ԾԱՌԵՐԸ»՝ Նորքի անտառների վերականգման նախաձեռնությունը։ Մասնակից դառնալու համար անհրաժեշտ է մոտենալ Արմլիզինգի տաղավար, ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանություններում նշել #tree բառը և հատուկ ծածկագրի միջոցով մեկ հպումով տնկել անվանական ծառ։

Ցուցահանդեսի մյուս հովանավոր «Սինո Արմենիա» ընկերությունը՝ ի դեմս «Պրո Դինամիկ» ՍՊԸ-ի, առաջարկում է մասնագիտացված սարքավորումների լայն տեսականի, ներառյալ՝ այնպիսի համաշխարհային բրենդներ, ինչպիսին, օրինակ, SDLG-ն է, որի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հենց Sino Armenia ընկերությունն է։ Նախորդ տարվա էքսպոյի արդյունքներից տպավորված՝ ընկերությունն այս տարի ներկայանում է նոր առաջարկներով և հատուկ պայմաններով։

Ավտոյուղերի, մարտկոցների, անվադողերի, զտիչների ինչպես նաև ավտոքիմիայի ներմուծմամբ,մանրամեծածախ վաճառքով և մեքենաների տեխսպասարկմամբ զբաղվող «Turboline  Armenia» ընկերությունը «LEASING EXPO 2024»-ին ներկայանում է հատուկ զեղչերով։

«KARCOM» ավտոընկերությունը ցուցահանդեսին մասնակցում է հատուկ առաջարկով՝ ներկայացնելով «Gazelle next» ապրանքանիշի բեռնատար մեքենան։

Միջազգային ստանդարտներին համապատասխան աննախադեպ ցուցահանդեսին զուգահեռ՝ կազմակերպվում են թեմատիկ հանդիպումներ ու խաղեր, բանախոսություններ, խաղարկություններ, գործում է մանկական անկյուն, առանձնացված են սուրճի և սննդի կետեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան