Բելգորոդում ԱԹՍ-ն հարվածել է «Գազպրոմի» շենքին․ տուժածներ կան
Քաղաքականություն
12.04.2024 | 15:18Բելգորոդում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ բեկորային վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, գրում է Meduza-ն։
Նա իր տելեգրամ-ալիքում հայտնել է, որ ապրիլի 12-ի առավոտյան անօդաչուն մխրճվել է ռեսուրսներ մատակարարող ընկերության վարչական շենքի մեջ։ Արդյունքում վնասվել է շենքի ճակատային հատվածը։ Տուժածները հոսպիտալացվել են։
Տեղական լրատվամիջոցներն էլ գրում են, որ վնասվել է Զավոդսկի 5-րդ նրբանցքում գտնվող «Գազպրոմի» շենքը։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր ժամը 10:00-ի սահմաններում հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը Բելգորոդի շրջանում խոցել են ուկրաինական հինգ անօդաչու թռչող սարք։