ԱՄՆ-ը սահմանափակել է իր դիվանագետների տեղաշարժն Իսրայելում՝ Իրանի հարձակման մտավախության պատճառով

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը կարգադրել է իր աշխատակիցներին, «անվտանգության նկատառումներից ելնելով, չմեկնել Երուսաղեմից, Թել Ավիվից և Բիրշեբա քաղաքներից դուրս», գրում է BBC-ն։

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ զրույցում չի բացահայտել նման նախազգուշական միջոցների պատճառները՝ հավելելով միայն, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում, հատկապես, Իսրայելում սպառնալիքներին։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հարվածներ հասցնել Իսրայելի թիրախներին՝ Դամասկոսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների վերջին սպանություններին ի պատասխան։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ այս սպառնալիքների լույսի ներքո Իսրայելին ամերիկյան աջակցությունը կշարունակի մնալ «երկաթյա»։

Ըստ The Wall Street Journal-ի՝ Իսրայելն Իրանից ուղիղ հարձակում է ակնկալում առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Ենթադրվում է, որ հարձակման է ենթարկվելու երկրի հարավը կամ հյուսիսը։ Միևնույն ժամանակ, Axios-ի աղբյուրները նշում են, որ իրանական հարձակումը կսահմանափակվի՝ տարածաշրջանում իրավիճակի սրումը կանխելու համար։

Ապրիլի 1-ին իսրայելական ինքնաթիռները հարձակվել էին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ անդամներ, այդ թվում՝ «Քուդս» ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և գեներալ Մոհամմադ Հաջի Ռահիմին:

Հարվածից հետո Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ «Սիոնիստական ռեժիմը կպատժվի»։ Ապրիլի 7-ին Խամենեիի ռազմական խորհրդականը սպառնացել է, որ Իսրայելի դեսպանատներից ոչ մեկն «այլևս անվտանգ չէ»:

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած պատասխանի։

«Ով մեզ վնասում է կամ ծրագրում է վնասել, մենք կվնասենք նրանց»,- ասել է Իսրայելի վարչապետը։