80 մլն դրամի արտոնություն՝ ՀՀԿ-ական Վաչագան Ղազարյանին

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

ՀՀ կառավարության օրակարգում է «Արփիմեդ» ընկերությանն ազատել 80 մլն դրամ մաքսատուրքից։ Այս ընկերությունը զբաղվում է դեղերի արտադրությամբ և նախատեսում է 2 մլրդ դրամի ներդրում կատարել՝ նոր սարքավորումների, հումքի ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․59 մլրդ դրամ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել 225-ի՝ 230-260 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Factor TV-ին իրավաբանական անձանց պետական ռեգիստրից պարզեց, որ «Արփիմեդ» ընկերությունը պատկանում է Վաչագան Ղազարյանին։

Վաչագան Ղազարյանը 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել ՀՀԿ նախընտրական ցուցակում։

Այս ընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև Արտակ Հարությունյանը։ Նա Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է։ Արտակ Հարությունյանը զբաղեցրել է Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնը։ «Արփիմեդ» ընկերությունն իր բաժնեմասը վաճառել է Վաչագան Ղազարյանին՝ 2022 թվականին։

Նարեկ Կիրակոսյան