Նոր մասնագիտություն` կարճ ժամանակում. EDUX կրթական ակադեմիայի առաջարկները միջազգային ցուցահանդեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
16.07.2026 | 18:44
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում»
16.07.2026 | 18:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
16.07.2026 | 18:23
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում քննարկվել են սահմանների կառավարման բարեփոխումները
16.07.2026 | 18:12
Փաշինյանին «վառելու» կոչ անողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին «քարով սատկացնելու» կոչը լեզվաբաններն են ուսումնասիրում
16.07.2026 | 18:04
Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ գործընկերության առաքելության դերը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
16.07.2026 | 17:53
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին
16.07.2026 | 17:42
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
16.07.2026 | 17:34
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
16.07.2026 | 17:22
Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել
16.07.2026 | 17:13
Ծաղկաձորի «Լուսաբաց» ճամբարի խոհանոցը կասեցվել է ՍԱՏՄ-ի որոշմամբ
16.07.2026 | 17:02
Ուկրաինայի հեռացող ՊՆ ղեկավարը խոստովանել է ԶՈւ գլխավոր հրամանատարի հետ կոնֆլիկտի առկայությունը
16.07.2026 | 16:50
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար»-ի խոհանոցի աշխատանքը
16.07.2026 | 16:39
Անկարան դեմ է, որ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը տարածվի Սև ծովում․ Թուրքիայի ԱԳ նախարարը Կիևում է
Բոլորը

Edux կրթական ակադեմիան նոր առաջարկներով ու դասընթացներով մասնակցում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Կրթություն և կարիերա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։ Մուտքն ազատ է․ էքսպոն բաց կլինի մինչև ապրիլի 12-ը ներառյալ։

«Edux կրթական ակադեմիայի տաղավար մոտենալով՝ մարդիկ հնարավորություն կունենան իրենց կյանքը վերափոխել՝ նոր մասնագիտություն ստանալով»,- ասում է Edux կրթական ակադեմիայի վաճառքի մենեջեր Անահիտ Պետրոսյանը։

Հաշվապահություն, բանկային գործ, հարկային և աշխատանքային օրենսդրություն, ապահովագրական գործ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բանակցային և հաղորդակցման հմտություններ․ այս ամենը և ոչ միայն կարճ ժամանակում կսովորեք Edux կրթական ակադեմիայում և կկարողանաք հեշտորեն աշխատաշուկա մուտք գործել։

Ոչ ֆորմալ ուսուցում, արդի դասընթացներ, որակյալ կրթական միջավայր․ Edux կրթական ակադեմիայում դասավանդում են երկարամյա աշխատանքային ու դասավանդման փորձ ունեցող և որակավորված դասախոսներ՝ նախապատվությունը տալով պրակտիկ դասընթացներին։ Ակադեմիայի ջանքերով հրատարակվել են մասնագիտական մի շարք գրքեր։

Սեպտեմբերից ակադեմիայում դպրոցականների առաջ իր դռները կբացի նաև EduSchool-ը։ Դպրոցում կդասավանդվեն բնագիտամաթեմատիկական առարկաներ, անգլերեն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կուսումնասիրվեն IT ծրագրեր։ Իսկ 9-12-րդ դասարաններում սովորող աշակերտները կպատրաստվեն ավարտական ու միասնական քննություններին։ Eduschool-ում իրականացվելու է նաև միջազգային լավագույն համալսարաններ դիմելու համար մենթորության ծրագիր։

Իսկ մինչ այդ, մրցունակ կրթություն ապահովելու համար Edux կրթական ակադեմիան հիմնում է նորարար ամառային դպրոց՝ 12-15 տարեկան աշակերտներին հնարավորություն տալով ձեռք բերել անձնային աճին նպաստող հմտություններ և պահանջված մասնագիտական գիտելիքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան