Ծայրահեղ շոգը վտանգի տակ է դնում ավելի քան 243 միլիոն երեխայի կյանքը

Լուրեր

01.05.2026 | 09:36
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ առաջիկա ամիսներին ծայրահեղ շոգը կարող է Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի ավելի քան 243 միլիոն երեխաների մահվան վտանգի է ենթարկել՝ հիվանդությունների և առողջական խնդիրների պատճառով: Մասնագետները բացատրում են, որ երեխաներն ավելի քիչ են կարողանում կարգավորել իրենց մարմնի ջերմաստիճանը, քան մեծահասակները, ինչը նշանակում է, որ նրանք ավելի խոցելի են սիրտ-անոթային և շնչառական հիվանդությունների նկատմամբ, գրում է Forbes-ը։

«Երեխաներն ավելի խոցելի են, քան մեծահասակները կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ, չափազանց տաք եղանակը նրանց համար պոտենցիալ մահացու վտանգ է ներկայացնում: Այս ամառ մենք պետք է բարձր զգոնություն ցուցաբերենք՝ պաշտպանելու երեխաներին և խոցելի համայնքներին վատթարացող ջերմային ալիքներից և այլ կլիմայական ցնցումներից»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանային տնօրեն Դեբորա Կոմինին:

Ավելի վաղ Կոլումբիայի համալսարանում հետազոտողները պարզել են, որ մոլորակի ջերմաստիճանի բարձրացումն ազդում է հոսպիտալացված հիվանդների թվի վրա, որոնք տառապում են խնդիրներից՝ կապված թմրանյութերի ու ալկոհոլի հետ։