Թորոսյանի սահմանած Covid-19-ի որոշ կարգավորումներ ոչ իրավաչափ են ճանաչվել. ԱՆ-ն պարտվել է դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել 2020 թվականին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի՝ համաճարակի ընթացքում հաստատված հրամանի որոշ կարգավորումներ։ Արուսյակ Հայրապետյանն արդեն 4 տարի դատարանում վիճարկում էր կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը սահմանող որոշ կարգավորումներ, որոնք փոփոխվել էին Թորոսյանի հրամանով։  Արուսյակ Հայրապետյանը պնդում է՝ հոր մահն ուղիղ առնչություն ունի դրանց հետ։

81-ամյա Ֆելիքս Հայրապետյանը 2020 թվականի հունիսի 16-ից ջերմել է, ապա ինքնազգացողությունը վատացել է: Դստեր խոսքով՝ ո՛չ պոլիկլինիկայից, ո՛չ էլ Շտապ օգնության ծառայությունից հայրը բժշկական օգնություն չի ստացել, ավելին՝ տեղեկացրել են, թե շտապօգնության մեքենան հնարավոր է ուղարկել միայն այն դեպքում, եթե բուժառուն 3 օր ջերմել է, իսկ կորոնավիրուսի թեստ հնարավոր է եղել հանձնել և պատասխան ստանալ միայն 4 օր անց։

Արուսյակը պատմում է՝ երեք շաբաթ քաշքշուկի մեջ են եղել։ Վստահ է՝ հայրը՝ ժամանակին և պատշաճ բուժում չստանալու հետևանքով է մահացել։ Հայրապետյանը և նրա ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը համոզված են՝ Թորոսյանի սահմանած խիստ կարգավորումներն են եղել պատճառը։ Ըստ բողոքի կողմի՝ վիճարկվող հրամանների կարգավորումների պատճառով է նաև ուշացել Ֆելիքս Հայրապետյանի նմուշառման ստացումը և, ըստ այդմ, բուժման սկսումը։

Դեռևս 2022-ին Վարչական դատարանը հաստատված էր համարել, որ վիճարկվող դրույթները ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ընդունվել են նախատեսված կարգի խախտումներով և եղել են ոչ իրավաչափ։

«Սա կարելի է մեկնաբանել որպես գործընթացի վատ կառավարում»,- նշում է Հայրապետյանը։

Վարչական դատարանը փաստել էր, որ կարգավորումներից մի քանիսը ոչ միայն անարդյունավետ են եղել, այլև չեն բխել հանրության շահերից։

Առողջապահության նախարարությունը Վարչական դատարանի այս վճիռը բողոքարկել էր վերաքննիչ ատյան, սակայն այն մերժվել է շաբաթներ առաջ։ Այս պահին հայտնի չէ՝ այն կբողոքարկվի՞ Վճռաբեկ դատարան, թե՞ ոչ։

Factor TV-ն իրավական այս գործընթացի մասին փորձեց խոսել առողջապահության նախկին նախարար, այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ, սակայն նա հրաժարվեց թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան