ԲԴԽ-ն 3 քրգործով տեղեկություն է տրամադրել «Հայաստան» դաշինքին

Լուրեր

16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
16.12.2025 | 21:17
Կիևը Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական «ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո». Զելենսկին հայտարարել է, որ տարածքների  շուրջ «դեռևս կոնսենսուս չկա»
16.12.2025 | 21:00
Փաշինյանը հրաժարվեց Մինսկի խմբում բանակցությունից, Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց հարձակվել Արցախի վրա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:45
Անհիմն են արգելվել ցույցերը․ 2020-ին հայտարարված ռազմական դրության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:36
Ստորագրվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը
16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
16.12.2025 | 20:08
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
16.12.2025 | 20:00
Ցինի՛զմ է Լավրովի պնդումը․ ասա՛ մեկ դաշնակից, ում ՌԴ-ն չի դավաճանել․ ո՞ւր է Արցախը, եթե մեզ չեք դավաճանել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի՝ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության հետ սույն թվականի մարտի 1-ին կայացած հանդիպման ժամանակ քննակվել է մի շարք հայտնի գործերի ձգձգումների մասին Դատական դեպարտամենտի նկարահանած տեսանյութը, որից հետո «Հայաստան» դաշինքն իր ընտրողների անունից խնդրել է նմանատիպ ուսումնասիրություն կատարել՝

-Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին,
-Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին,
-Սուրեն Մանուկյանին և մյուսներին վերաբերող քրեական գործերով:

Ընդ որում, «Հայաստան» դաշինքի պատգամավորները ընդգծել են, որ իրենց համար ընդունելի չէ տեղեկատվության փոխանցումն ու հրապարակումը տեսանյութի/ռեպորտաժի ձևաչափով և խնդրել են համապատասխան տեղեկատվությունը տրամադրել «տեղեկանքի» ձևաչափով։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ Դատական դեպարտամենտի վերլուծության և մշտադիտարկման վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացնում ենք համապատասխան տեղեկատվությունը՝ պահանջված ձևաչափով։

-Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին վերաբերող քրեական գործ

Մեղադրանք

Արմեն Գրիգորյանը մեղադրվել է այն բանի համար, որ նա ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել:

Գործի ընթացք

29.06.2022թ. քրեական գործը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նույն օրը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Քրեական գործով առկա դատակոչի ցուցակում ներկայացված են եղել 1 մեղադրյալ, 8 վկա:
Սույն քրեական գործի տևողությունը առաջին ատյանում կազմել է 1 տարի 5 ամիս 19 օր, դատական նիստերը նշանակվել են միջինում յուրաքանչյուր 25 օրը մեկ անգամ:

Գործի ողջ քննության ընթացքում նշանակվել է 22 դատական նիստ, բնականոն ընթացքով կայացել են 20 դատական նիստեր և 2 դատական նիստեր «չեն կայացել» (նշված նիստերը «բացվել–փակվել են» կամ նիստի ընթացքում քննությանը օժանդակող գործողություններ չեն կատարվել): Այսպես.
🔳դատական նիստերից մեկի «չկայացման» պատճառը եղել է դատախազի ծանրաբեռնվածությունը, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 18 օր ժամկետով,
🔳մյուս դատական նիստը «չի կայացել» պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի (աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով) և Արմեն Մաշինյանի (առողջական վիճակով պայմանավորված) պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 8 օր ժամկետով:
Այսպիսով, 1 տարի 5 ամիս 19 օր տևած գործի քննությունից «կորսվել է» 26 օր:
Հարկ է նշել, որ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հրապարակվել է վճիռը, որով մեղադրյալ Արմեն Միխայիլի Գրիգորյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (արարքի կատարման ժամանակ գործած ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով) նախատեսված հանցանքում և պատիժ չի նշանակել՝ մահացած լինելու պատճառաբանությամբ։
Վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և 15.03.2024 թվականին մակագրվել դատական կազմին (նախագահող դատավոր՝ Սևակ Համբարձումյան, դատավորներ՝ Մ. Մելքոնյան և Լ. Հովհաննիսյան): 04.04.2024թ.-ին նշանակված դատականի նիստը չի կայացել նախագահող դատավորի՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայում դատավորների տարեկան վերապատրաստման դասընթացին մասնակցելու պատճառով) և հաջորդ դատական նիստը նշանակվել է 08.05.2024թ.:

Հարկ է ընդգծել նաև, որ սույն ուսումնասիրությունը, ինչպես նաև նախկինում Դատական դեպարտամենտի կողմից ուսումնասիրությունները վերաբերել են ողջամիտ ժամկետների պահպանմանը: Սակայն հաշվի առնելով, որ «Հայաստան» խմբակցության կողմից բարձրացվել է նաև Արմեն Գրիգորյանի՝ կալանավորման ընթացքում առողջական խնդիրներին վերաբերող հարցեր, ապա տեղեկացնում ենք, որ թե գործի քննության մինչդատական և թե դատաքննության փուլում դատարանին հայտնի չի եղել որևէ փաստ Արմեն Գրիգորյանի առողջական խնդիրների մասին. որևէ միջնորդություն կամ որևէ տեղեկատվություն որևէ փուլում դատարանին չի փոխանցվել:

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին վերաբերող քրեական գործ

Մեղադրանք

Մամիկոն Լևուշի Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք:

Գործի ընթացքը

 

26.05.2022թ. քրեական գործը ստացվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրվել է դատավոր Մ.Արզումյանյանին։ Դատավոր Մ. Արզումանյանը նշանակել է 2 նիստ, որից 1-ը չի կայացել և 19.08.2022թ. որոշում է կայացրել քրեական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին: Քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում ստացվել է 01.09.2022թ. և մակագրվել դատավոր Ս.Դադոյանին։
Սույն քրեական գործը Հակակռուպցիոն դատարանում քննվում է շուրջ 1 տարի 7 ամիս, նիստերը նշանակվել են միջինում յուրաքանչյուր 17 օրը մեկ անգամ: Ներկայումս գործի քննությունը գտնվում է վկաների հարցաքննության փուլում:
Քրեական գործով դատակոչի ենթակա են 3 մեղադրյալ և 30 վկա:
Հակակոռուպցիոն դատարանում գործի քննության ընթացքում նշանակվել է 35 նիստ, որից չեն կայացել կամ բացվել, սակայն չեն կայացել ու հետաձգվել են թվով 12 նիստ։ Այսպիսով՝
🔳Դատավորի պատճառով չի կայացել թվով 5 նիստ (3-ը՝ դատավորի անաշխատունակության, 1-ը՝ դատավորի ծանրաբեռնվածության և ևս 1-ը՝ դատավորի կողմից դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով), որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 2 ամիս 8 օր ժամկետով,
🔳3 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 47 օր ժամկետով,
🔳2 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է մեղադրյալ Ս.Աբովյանի ՀՀ տարածքից դատարանի թույլտվությամբ բացակայելու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 20 օր ժամկետով,
🔳1 դատական նիստ չի կայացել մեղադրյալ Ասլանյանի բժշկական կենտրոնում գտնվելու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 7 օր ժամկետով,
🔳1 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է պաշտպանների ծանրաբեռնվածության պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 7 օր ժամկետով։
Այսպիսով, տարբեր պատճառաբանություններով պայմանավորված կորսվել է 3 ամիս 29 օր, իսկ ընդդատության փոփոխությամբ պայմանավորված՝ 3 ամիս, ընդհանուր՝ 6 ամիս 29 օր:

 

Սուրեն Մանուկյանին և մյուսներին վերաբերող քրեական գործ

Մեղադրանք

Թվով 4 անձի (Սուրեն Մանուկյան, Արմեն Քամալյան, Մուրադ Մուրադյան, Թաթուլ Պողոսյան) մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2022 թվականի հուլիսի 27-ին առևանգել են Գրիշա Քոքոբելյանին, տեղափոխել վարձակալած բնակարան, այնտեղ պահել 5 օր։ Նրա որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից, պահանջել են որպես փրկագին՝ 3 մլն դոլար, ստացել են 40․000 դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:

Գործի ընթացքը

25.07.2023թ. քրեական գործը ստացվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և նույն օրը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Սամվել Մարդանյանին:
31.07.2023թ. նշանակված դատական նիստի ընթացքում դատավոր Սամվել Մարդանյանը հայտնել է ինքնաբացարկ:

01.08.2023թ. քրեական վարույթը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Նարեկ Բադալյանին, սակայն դատավորի՝ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով 07.08.2023թ. քրեական գործը մուտքագրվել է «Դատական համակարգ» համակարգչային ծրագիր և կատարվել է գործի վերաբաշխում: Նույն օրը քրեական վարույթը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Սերժ Արտյոմի Ռուշանյանին:

Դատավոր Ռուշանյանը շուրջ 5 ամիս քննելով գործը հայտնել է ինքնաբացարկ, քանի որ քրեական գործի քննության ընթացքում մեղադրյալ Սուրեն Մանուկյանը թույլ է տվել այնպիսի վարքագիծ, որը հիմք է հանդիսացել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման, դատավորի նկատմամբ արատավորող տեղեկություններ հրապարակելու առնչությամբ և դատավոր Սերժ Ռուշանյանը ճանաչվել է տուժող: Ստեղծված իրավիճակում, դատավորը հայտնել է ինքնաբացարկ՝ հաշվի առնելով մեղադրյալ Սուրեն Մանուկյանի հետ հակադիր անձնական շահերի առկայությունը և օբյեկտիվ ու անաչառ դիտորդի մոտ դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցելու հանգամանքը:

23.01.2024թ. տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն և քրեական գործը էլեկտրոնային համակարգով մակագրվել է դատավոր Սասուն Մխիթարյանին:

Այսպիսով, սույն քրեական վարույթով նշանակվել են թվով 13 դատական նիստեր, որոնցից՝
🔳1 դատական նիստ նշանակվել է դատավոր Սամվել Մարդանյանի,
🔳1 նիստ նշանակվել է դատավոր Նարեկ Բադալյանի,
🔳8 նիստ` դատավոր Սերժ Ռուշանյանի,
🔳3 նիստ` դատավոր Սասուն Մխիթարյանի կողմից:

Դատավոր Սերժ Ռուշանյանի կողմից դատական նիստերը միջինում նշանակվել են յուրաքանչյուր 20 օրը մեկ անգամ, իսկ դատավոր Սասուն Մխիթարյանի կողմից յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ:
Սասուն Մխիթարյանի վարույթում գործը քննվում է շուրջ 2,5 ամիս, որի ընթացքում նշանակվել է թվով 3 նիստ, որոնք կայացել են:

Այսպիսով, սույն գործը դատարանում քննվում շուրջ 8,5 ամիս, որից 5 ամիսը «կորսվել է» մեղադրալի կողմից դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և արատավորող տեղեկություններ հրապարակելու հիմքով պայմանավորված: