Այսօր լրանում է Տեղ գյուղի ուղղությամբ հարձակման 1 տարին

Լուրեր

26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
26.06.2026 | 13:38
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
26.06.2026 | 13:36
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
26.06.2026 | 13:31
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի էլ-փոստին ընտրակաշառք տալու առաջարկ է ուղարկել. նախաձեռնվել է քրեական վարույթ
26.06.2026 | 13:23
Սաֆարյանն ասել է՝ կուսակցական գործունեություն չի ծավալել, չնայած՝ ուժի ցուցակում է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:12
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրի Ռոբերտ Քոչարյանից. երկրորդ նախագահը պարտվել է դատարանում
26.06.2026 | 12:57
ՍԴ-ի ներկայացված կազմը լեգիտիմության խնդիր ունի․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:45
Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող նավի
26.06.2026 | 12:34
«Միասնության թևերը» միջնորդեց կասեցնել ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:27
ԲՀԿ ներկայացուցիչը միջնորդեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործը քննել ՍԴ ամբողջ կազմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:24
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համար
26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Անցյալ տարի այս օրը՝ ապրիլի 11-ին, զինված միջադեպ տեղի ունեցավ Սյունիքի մարզի Տեղ համայնքում։ Ադրբեջանական զինուժը կրակ բացեց Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Կիրառվեցին ոչ միայն հրաձգային զինատեսակներ, այլև ականանետներ։

Հայկական կողմը 4 զոհ տվեց՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։

«Հենց մեր հողերի մեջ են կրակել, բա տենց պիտի լինի, եկել են մեր ցորենի դաշտերը գրավել են, ուրիշ ինչ պիտի լիներ։ Ասել են՝ իջե՛ք, ու իջնելու պահին սկսել են կրակել։ Որտեղ դիրքավորվել են, էդտեղից են կրակել, մերոնք էլ պատասխան գործողությունների են դիմել»,- Factor․am-ի հետ զրույցում ասել էր Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ավելի ուշ տեսանյութ հրապարակեց, որում երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, սադրանքի նպատակով, մեքենայով մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, որից հետո կրակ բացում նրանց ուղղությամբ:

Մինչ այդ հրաձգությունը, ադրբեջանական զինուժը խրամատավորվել էր Տեղ գյուղի դաշտերում՝ հարևանությամբ հայկական կողմը սկսել էր ինժեներական աշխատանք կատարել։ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե բանակցում են, որ ադրբեջանցիները հետ քաշվեն: Սակայն մինչ օրս չկա պաշտոնական տեղեկություն այն մասին, որ ադրբեջանական ԶՈւ-ն հետ է քաշվել։

Այդ օրը, ադրբեջանական ԶՈւ-ն կրակել էր նաև հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Արփի Հակոբյան