Բրյուսելում վերահաստատեցի ՀՀ-ին աջակցելու՝ ԱՄՆ-ի հանձնառությունը․ Սամանթա Փաուեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Հայաստանին աջակցելու՝ ԱՄՆ-ի հանձնառությունը։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

«Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը, տնտեսության ընդլայնմանը և պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»,- ասել է Փաուերը։

Վերջինս նաև հայտարարել է, որ 2022 թվականից սկսած՝ ԱՄՆ ՄԶԳ-ն կրկնապատկել է ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ։

«Մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտրի աճը, որն անցած տարի փաստացի կազմել է 17 տոկոս։ Ես վարչապետ Փաշինյանին հայտնելու հնարավորություն ունեցա, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստվում է 33 միլիոն դոլարի հավելյալ ներդրում անել այս կարևոր առաջընթացը զարգացնելու համար։ Միացյալ Նահանգները, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ԱՄՆ-ի ժողովուրդը, մենք բոլորս վճռական ենք Հայաստանին օգնելու հարցում՝ ցույց տալու, որ ժողովրդավարությունն իսկապես արդյունք է տալիս»,- ասել է Փաուերը։

Մանրամասները՝ տեսանյութում։