Էրդողանն ու Ռաիսին տարածաշրջանային հարցեր են քննարկել
Քաղաքականություն
10.04.2024 | 18:26Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ քննարկվել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանն ու Ռաիսին նաև շնորհավորել են միմյանց Ռամադանի կապակցությամբ։