Էժան, բայց թերություններով․ որ ընկերությունն է կառուցում «Կյանքի պուրակ»-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Երևանի բուսաբանական այգում ընթանում են անտառապուրակի կառուցապատման աշխատանքները․ «Կյանքի պուրակ»-ի ստեղծման մասին 2021 թվականի սեպտեմբերի 21-ին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայտարարությունից միայն երկու տարի անց՝ 2023 թվականի օգոստոսին, գործադիրը պուրակի կառուցման համար 4,5 մլրդ դրամ հատկացրեց։ Կառուցապատման աշխատանքների մրցույթը հայտարարել է Երևանի քաղաքապետարանը․ հաղթող է ճանաչվել 1998 թվականին հիմնադրված «Բիլդեր քոնսթրաքշն» ՍՊԸ-ն․ մրցույթին մասնակցած 5 ընկերություններից այս ընկերությունն ամենամատչելի գնային առաջարկն է արել՝ 4 մլրդ 510 մլն 92 հազար դրամ։ Ուշագրավն այն է, որ սա  շուրջ 33 տոկոսով ցածր է կառավարության սահմանած կարգով հաշվարկված նախահաշվային գնից՝ 6,7 մլրդ դրամից։

Ամենաբարձր գնային առաջարկը համատեղ ներկայացրել են «ԱՎԵՏԻՍ-ԽԵՑԻ» և «ԱՐՏ ՊԼԱՍ» ընկերությունները՝ 6 միլիարդ չորս հարյուր քսանչորս միլիոն ութսունվեց հազար դրամ։

Քաղաքային խնդիրների մասին բարձրաձայնող ակտիվիստ Արթուր Չախոյանն այստեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ Նա շրջել է շինհրապարակով, արդեն կատարված աշխատանքներում մի շարք թերացումներ արձանագրել։

«Բիլդեր քոնսթրաքշն» ընկերությունը պատկանում է գործարար Ղուկաս Գրիգորյանին։ Ընկերությունն այս տարիների ընթացքում մասնակցել է մի շարք պետական գնումների․ հենց այս ընկերությունն է առանց մրցույթի  շուրջ 623 մլն դրամով ասֆալտապատել Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության  ճանապարհի առաջին 12,5 կմ երկարությամբ հատվածը։ Նոր ասֆալտապատված ճանապարհը կարճ ժամանակ անց քանդվել էր։

Բացի այս, ընկերությունը վերակառուցել է Երևանի Սայաթ-Նովա պողոտան, Թումանյան և Մելիք-Ադամյան փողոցները, ապա՝ Տիգրան Մեծ պողոտան։ Կառուցել է նաև Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի հատվածը, որի համար հիմնադիր Ղուկաս Գրիգորյանը Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարահատվածի շինարարական աշխատանքները ևս «Բիլդեր քոնսթրաքշն» ընկերությունն է իրականացրել։

2019 թվականին Ղուկաս Գրիգորյանին պատկանող «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացմանը ներկա են եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը։

Այգում մեր նկարահանման օրը ընկերության ներկայացուցիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ և հարցազրույց տալ, ընդունեց, որ կատարած աշխատանքում թերություններ կան, ասաց՝ տեխհսկողն էլ է արձանագրել։ Կյանքի պուրակի շինաշխատանքների տեխնիկական վերահսկումն իրականացնում է 2016 թվականին հիմնադրված «Ինժեներինգ» ՍՊԸ-ն։ Քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի արժեքը 26 միլիոն 800 հազար դրամ է։

Factor TV-ն կապ հաստատեց ընկերության տնօրեն Արման Խալաթյանի հետ․ նա մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն օր վերահսկում են կատարվող աշխատանքը, թերացումներ արձանագրել են, ժամանակ են տվել դրանք շտկելու համար։

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունից թեմայի վերաբերյալ մեկնաբանություն էինք խնդրել, հորդորեցին դիմել գրավոր․ պատասխանը դեռ չենք ստացել։ Իսկ «Բիլդեր քոնսթրաքշն» ընկերությունը քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով պարտավորվել է Կյանքի պուրակի կառուցապատման աշխատանքներն իրականացնել 2 տարի 4 ամսում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան