Զարեհ Սինանյանն ընդունել է Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Դիդիե Պարակյանը, Սեն-Միտր-Լե-Ռեմպարտսի քաղաքապետ Վանսանթ Գոյետը, Լե Տոլոնեի քաղաքապետ Վանսանթ Լանգիլը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային տարածաշրջանի համանախագահ Ժուլիեն Տիգրան Հարունյանը, ՖՀԿՀԽ հարավային տարածաշրջանի համանախագահ, ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի ղեկավար, Ֆրանսիայի Հարավային ռեգիոնալ խորհրդի անդամ Օրոր Բրունան, Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմական խորհրդի ատենապետ Ժիլբեր Դերդերյանը, «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանը, Ֆրանսահայ երիտասարդական միությունը (ԺԱՖ) նախագահ Լևոն Խոզյանը, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Մելիքյանը և ԺԱՖ միության խորհրդի անդամ, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ, Մարսելի նախկին ռազմիկների միության ատենապետ Սիմոն Ազիլազեանը․ տեղեկացնում են հանձնակատարի գրասենյակից։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։

Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը մեծապես կարևորել է այս պատասխանատու ժամանակահատվածում հայ-ֆրանսիական բազմակողմ կապերի զարգացումն ու անդրադարձել Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի հայ համայնքի հետ ակտիվ համագործակցությանը։ Զարեհ Սինանյանն իր խոսքում անդրադարձել է այս տարի Ֆրանսիա կատարած իր այցին, նշել, որ Ֆրանսիայի հայ համայնքն աչքի է ընկնում Հայաստանին և Ֆրանսիային անմնացորդ նվիրվածությամբ:

«Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դերակատարում ունի երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում: Այդ առաքելության մեջ անգնահատելի է նաև Ձեր դերակատարումը, տիկի՛ն Վասալ: Վստահ եմ, որ Ձեր գլխավորած պատվիրակության այցը նոր ծրագերի և համագործակցության սկիզբ կդառնա Հայաստանի և Ֆրանսիայի ռեգիոնների միջև», – նշել է Զարեհ Սինանյանը։

Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալն իր խոսքում անդրադարձել է պատվիրակության այցի նպատակներին և Երևանում կայացած բարձրաստիճան հանդիպումներին՝ վստահություն հայտնելով, որ այցը կնպաստի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առավել խորացմանը։ Նա ընդգծել է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված գործուն համագործակցության կարևորությունն ու հետագա ընդլայնման հնարավորությունները։

«Մենք այստեղ ենք ընդգրկուն պատվիրակությամբ՝ նպատակ ունենալով Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Բուշ դյու-Ռոն դեպարտամենտը՝ ի դեմս մեզ՝ մասնավոր ոլորտի և հայ համայնքային կառույցների, մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական, ներդրումային, հումանիտար և հասարակական կապերի զարգացմամբ», – ընդգծել է դեպարտամենտի խորհրդի նախագահը։

Հանդիպման մասնակիցներն առանձին ներկայացրել են Հայաստանին առնչվող նախաձեռնությունները, քննարկել առկա հնարավորություններն ու նոր ձևաչափերում համագործակցության ուղղությունները։ Ուշադրության կենտրոնում են եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև առողջապահության, սոցիալ-տնտեսական և հումանիտար ոլորտների նախաձեռնություններին։