Մոսկվայում որոշել են արտաքսել ավելի քան 800 անօրինական միգրանտի

Լուրեր

07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
Բոլորը

Մոսկվայում միգրատների շրջանում ռեյդ է անցկացվել, գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ՆԳՆ-ին։ Հաղորդվում է, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակում ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 6 հազար խախտում և որոշում է կայացվել Ռուսաստանից վտարել ավելի քան 800 անօրինական միգրանտի։

Ոստիկանությունը նշում է, որ ուժայիններն ուսումնասիրել են բնակելի հատվածի, մեծածախ և մանրածախ առևտրի, հանրային սննդի, շինարարության և այլ ավելի քան 10 հազար օբյեկտ։ Արդյունքում հայտնաբերվել է միգրացիոն օրենսդրության ավելի քան 6 հազար խախտում, կազմվել է ավելի քան 4,5 հազար արձանագրություն։ Հաղորդվում է, որ 836 օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ՌԴ-ից վարչական վտարման որոշում է կայացվել։

Բացի այդ, հետաքննական և նախաքննական մարմինների կողմից հարուցվել է 192 քրեական գործ՝ անօրինական միգրացիայի կազմակերպման համար։

ՌԴ-ում անօրինական միգրանտների դեմ պայքարն ուժեղացել է «Կրոկուս սիթի հոլլ»-ում ահաբեկչությունից հետո, որի իրականացման համար Տաջիկստանի քաղաքացիներ են ձերբակալվել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 145, վիրավորվել՝ ավելի քան 550 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ-ը, մինչդեռ Մոսկվան Կիևին է մեղադրում։