Ղազախստանում ջրհեղեղների պատճառով գրեթե 100 հազար մարդ է տարհանվել

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ երկրում ջրհեղեղների սկզբից տարհանվել է 96,5 հազար մարդ, այդ թվում՝ 31,6 հազար երեխա։ Դուրս է մղվել ավելի քան 8,5 մլն խմ ջուր:

«Սառույցի խցանումները կանխելու նպատակով Ակմոլայի շրջանի Կորգալժին, Ատբասար, Աստրախան, Սանդիկտաու, Բուլանդինսկի շրջաններում պայթեցման գործողություններ են իրականացվել։ Տուժած շրջաններ է հասցվել 167,9 հազար կգ մարդասիրական օգնություն»,- ասվում է ԱԻՆ տարածած հայտարարության մեջ։

Ղազախստանի հինգ շրջաններում, ըստ հաղորդագրության, 3,4 հազար բնակելի շենք և 336 բակային տարածք շարունակում է հեղեղված մնալ։ Տեղի իշխանությունները հսկողություն են իրականացնում 69 բնակավայրերում, որոնք մնացել են առանց տրանսպորտային կապի։

Ջրհեղեղների պատճառով Ղազախստանի իշխանություններն արտակարգ դրություն են մտցրել երկրի տասը շրջաններում։

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը տարերային աղետն անվանել է վերջին 80 տարվա ընթացքում ամենամեծը մասշտաբով և հետևանքներով։