ԱՄՆ Պետդեպը հրատապ 138 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային հակաօդային պաշտպանության ուժեղացման համար պահեստամասեր մատակարարելու նպատակով

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունն արտակարգ թույլտվություն է տրամադրել Կիևին հատկացնել 138 մլն դոլար՝ Hawk զենիթահրթիռային համակարգերի պահեստամասերի և դրանց վերանորոգման ծառայությունների համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հրապարակման՝ դա կօգնի Ուկրաինային պահպանել հակաօդային պաշտպանության այս համակարգը՝ բնակչությանը և կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար:

«Ուկրաինան շտապ պետք է մեծացնի ռուսական հրթիռային հարձակումներից պաշտպանվելու իր կարողությունը և ռուսական ուժերի օդային հնարավորությունները»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Անցած կիրակի նախագահ Զելենսկին կրկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին՝ մեծացնել օգնությունը ՀՕՊ համակարգերի, մասնավորապես՝ Patriot համակարգերի հետ կապված։

«Բացարձակապես ակնհայտ է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը, որ մենք ունենք Ուկրաինայում, բավարար չեն։ Աշխարհում կան հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են օգնել մեզ։ Միայն քաղաքական կամք է պետք, որպեսզի այդ համակարգերը տեղափոխվեն Ուկրաինա»,- ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։