Արևմտյան զենքն անհրաժեշտ է Ուկրաինային գոյատևման համար․ Զելենսկի

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան արևմտյան գործընկերներից չի ստանում այն զենքը, որն անհրաժեշտ է նրա գոյատևման համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովում գերմանական Bild-ին, Axel Springer կոնցեռնի այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մեր գործընկերներն ունեն որոշակի զենքեր, որոնք մեզ այսօր անհրաժեշտ են գոյատևման համար: Եվ ես պարզապես չեմ հասկանում, թե ինչու մենք չենք ստանում այդ զենքերը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա Գերմանիայից TAURUS հեռահար թևավոր հրթիռների մատակարարման հույս է հայտնել։ Փաստը, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ինչպես նաև Բունդեսթագը մերժում են նման մատակարարումները, Զելենսկին բացատրում է նրանով, որ Բեռլինը վախենում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջուկային սպառնալիքներից։

«Որքանով ես հասկացա՝ կանցլերն ասում է, որ Գերմանիան միջուկային տերություն չէ, իսկ TAURUS-ն ամենաուժեղ սպառազինության համակարգն է Գերմանիայում»,- նշել է նա։

Բացի այդ, Զելենսկին նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն, ամեն դեպքում, կհատկացնի ռազմական օգնության բազմամիլիարդանոց փաթեթը, որը երկար ժամանակ հավանություն չի ստանում ամերիկյան Կոնգրեսում։

Ըստ նրա՝ չնայած Ռուսաստանն առավելություն ունի զենքի և զինվորականների թվաքանակի առումով՝ «միասնական Արևմուտքն ունի ժամանակակից սպառազինության համակարգեր», որոնք կարող են թույլ տալ Ուկրաինային հաղթել ռուս ագրեսորին»։

Զելենսկին նաև ասել է, որ առաջիկայում Ուկրաինա կարող է ժամանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը հույս ունի կրկին ընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում։ Նա  նշել է, որ Թրամփը համաձայնել է Ուկրաինա այցելելու իր հրավերին, սակայն այցի ստույգ ժամկետը դեռ նշանակված չէ։

Ըստ Զելենսկիի՝ եթե անգամ Ուկրաինան պարտություն կրի պատերազմում, ինքը երկիրը չի լքի։

«Ես չեմ կարող լքել իմ երկիրը, ոչ մի դեպքում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։