Բելառուսը զորավարժություններ կանցկացնի Ուկրաինայի և Լեհաստանի հետ սահմանին
Քաղաքականություն
09.04.2024 | 20:15Ապրիլի 9-11-ը Բելառուսի չորս շրջաններում մարտավարական վարժանքներ կանցկացվեն։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ստորաբաժանումները վարժանքների ժամանակ մշակելու են պայմանական թշնամու առաջխաղաղցումը հետ մղելու գործողությունը, անօրինական զինված խմբավորումների, դիվերսիոն և հետախուզական խմբերի ոչնչացումը, հակառակորդի առաջատար ջոկատների ջախջախումը, կրակային աջակցությունը զորքերին:
«Սա մարտական պատրաստության փորձարկման առանցքային փուլն է, որի արդյունքներով ստորաբաժանումները կգնահատվեն շրջակա միջավայրի տարբեր պայմաններում նախատեսված առաջադրանքները կատարելու ունակությամբ»,- ասվում է ՊՆ հայտարարությունում։
Զորավարժությունները տեղի կունենան Վիտեբսկի, Գրոդնոյի, Բրեստի և Մոգիլևի մարզերում։