ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել զենքերը, որոնք առգրավվել են Իրանից հութիներին փոխանցելու ժամանակ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցյալ շաբաթ ԱՄՆ կառավարությունն ուկրաինացի զինվորականներին է փոխանցել ավելի քան 5,000 միավոր AK-47 ինքնաձիգ, գնդացիր, դիպուկահար հրացաններ, RPG-7 և 7,62 մմ տրամաչափի ավելի քան 500,000 փամփուշտ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս հրազենային զենքերն ու զինամթերքն առգրավվել են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության և դաշնակից նավատորմերի կողմից առանց դրոշի նավարկող 4 տարանցիկ նավերից՝ 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում:

Դրանք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից պետք է փոխանցվեին Եմենի հութիներին՝ խախտելով Անվտանգության խորհրդի բանաձևը, ասվում է ՄԱԿ-ի, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։

«Այդ զենքերը կօգնեն Ուկրաինային պաշտպանվել ռուսական ներխուժումից, դրանք բավական են մեկ բրիգադ զինելու համար»,- նշել են ամերիկացի զինվորականները։