ՌԴ ՆԳՆ-ում ստուգումներ են սկսել Ալեքսեյ Նավալնիի այրու՝ Յուլիա Նավալնայայի նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Ռուսաստանի ՆԳ նախարարությունը հետաքննություն է անցկացնում Յուլիա Նավալնայայի նկատմամբ՝ կապված ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Ալշևսկիխը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ալշևսկիխն ասել է, որ հենց ինքն է դիմել իրավապահ մարմիններին՝ ստուգելու բանտարկության մեջ մահացած ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի այրու հայտարարությունները։

«Ստացել եմ պատասխան, որ իմ դիմումն ու ելույթը, որի վրա ես ուշադրություն եմ հրավիրել, ուղարկվել է քննության, որի հիման վրա որոշում կկայացվի»,- ասել է պատգամավորը։

Ռուսաստանի քրեական օրենսգրքի համաձայն՝ երկրի կամ նրա քաղաքացիների նկատմամբ «սահմանափակող միջոցներ» մտցնելու կոչը կարող է հանգեցնել մինչև երեք տարվա ազատազրկման։

Նավալնիի հիմնած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը նշել է, որ դեռևս վաղ է խոսելը քրեական գործ հարուցելու մասին, ՆԳՆ-ն պարտավորված է իրավաբանորեն դիմումի հիման վրա ստուգումներ իրականացնել։

«Բայց այն, որ Յուլիա Նավալնայային կհետապնդեն հնարավոր բոլոր մեթոդներով, կասկած չկա»,- գրել է Ժդանովը Telegram-ում։