Թուրքիան հայտարարել է Իսրայել 54 խումբ ապրանքների արտահանման սահմանափակումների մասին

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Թուրքիան որոշել է 2024 թվականի ապրիլի 9-ից սահմանափակել որոշ ապրանքների արտահանումը Իսրայել, հայտնում է Թուրքիայի առևտրի նախարարության մամուլի ծառայությունը։

«Իսրայել արտահանման սահմանափակում» վերտառությամբ հայտարարության մեջ ասվում է, որ «Գազայի հատվածում Իսրայելի կողմից անմեղ պաղեստինցի ժողովրդի և քաղաքացիական բնակավայրերի անխտիր կոտորածի հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 33 հազարը, իսկ վիրավորներինը հարյուր հազարից ավելին է, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են»։

«Այս որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը, միջազգային իրավունքից բխող իր պարտավորությունների շրջանակում, անհապաղ հրադադար չհայտարարի Գազայում և թույլ տա մարդասիրական օգնության բավարար և անխափան հոսք Գազայի հատված։ Մեր երկիրը վաղուց թույլ չի տալիս Իսրայելին վաճառել որևէ ապրանք կամ ծառայություն, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի առևտրի նախարարության որոշումը Իսրայելի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ առնչվում է ապրանքների 54 խմբի՝ ալյումին, պողպատ, ցեմենտ, մարմար, կերամիկա և այլն։

Գազայում հակամարտության ֆոնին՝ Անկարայի և Թել Ավիվի  միջև առևտուրը, որը մասամբ ղեկավարում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանին մոտ կանգնած անձինք և ընկերությունները՝ չնայած նրա հակաիսրայելական հռետորաբանությանը, առաջին անգամ բացահայտվել էին թուրք լրագրողների կողմից նոյեմբերի վերջին։

Չնայած Գազայի հատվածում շարունակվող հակամարտությանը և Էրդողանի հնչեցրած կոշտ հայտարարություններին՝ Իսրայելը շարունակում է մնալ կարևոր առևտրային գործընկեր Թուրքիայի համար՝ 2023 թվականին զբաղեցնելով 13-րդ տեղը արտահանման ցանկում: Անցյալ տարի երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է 5,42 միլիարդ դոլար, ինչը Թուրքիայի ընդհանուր արտահանման 2,1 տոկոսն է։

Թուրքիայի տրանսպորտի նախարարության տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում օրական միջինը ութ նավ ընդհանուր 701 ուղևորություն է կատարել թուրքական նավահանգիստներից դեպի Իսրայել։ Դրանցից 480-ը նավարկել է ուղղակիորեն, իսկ 221-ը Թուրքիան օգտագործել է որպես տարանցիկ երկիր։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ փետրվարին Թուրքիայի առևտուրը Թել Ավիվի հետ աճել է 20,7 տոկոսով՝ հասնելով 422 միլիոն դոլարի։ Իսրայելի գյուղատնտեսության նախարարության տվյալները ցույց են տվել նաև, որ Հորդանանն ու Թուրքիան այն երկու երկրներն են, որոնք ամենից շատ միրգ ու բանջարեղեն են մատակարարել Իսրայել։