Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատունը երկու հարձակման է ենթարկվել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Վիլնյուսում անհայտ անձինք երկու հարձակում են իրականացրել Ռուսաստանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով վնասվել է «Ուկրաինայի հերոսներ» փողոցում շենքի պատը, հայտնում է Delfi-ն՝ Լիտվայի ոստիկանության բաժնին հղումով։

Առաջին հարձակումն իրականացվել է ապրիլի 7-ի գիշերը, երկրորդը՝ հաջորդ գիշերը, գրում է պարբերականը։ Երկու դեպքում էլ անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել շենքի վրա և վնասներ պատճառել։ Ըստ հրապարակման՝ հետաքննություն է սկսվել։

Լիտվայում Ռուսաստանի դեսպանատունը և ՌԴ ԱԳՆ-ն դեռևս չեն մեկնաբանել միջադեպերը։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր արտերկրում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումներ բազմիցս են տեղի ունեցել: Մասնավորապես, 2022 թվականի ապրիլին ավտոմեքենան բախվել էր Բուխարեստում ՌԴ դեսպանատան դարպասներին, վարորդը տեղում մահացել էր։ Նույն թվականի հոկտեմբերին և 2023 թվականի օգոստոսին հարձակումներ էին իրականացվել Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան վրա։