Հարկային մարմինը պարտավոր է պահպանել տեղեկությունների գաղտնիությունը․ ԱՄՀ ներկայացուցիչը՝ ՊԵԿ-ին բանկային գաղտնիքին հասանելիություն տալու մասին

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ազգային ժողովը վերջերս ընդունեց մի նախագիծ, որով Հայաստանի բոլոր քաղաքացիների բանկային տվյալները հասանելի են դառնում հարկայինին: Մասնավորապես՝ ՊԵԿ-ը կիմանա՝ ինչքան գումար ունեիք հաշվին տարվա սկզբին ու ավարտին ու որքան գումար է մուտքագրվել ու ելքագրվել մեկ տարվա ընթացքում։

Հարկայինը կարող է նաև ավելի մանրամասն տվյալներ պահանջել, ու եթե քաղաքացին առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում բանկային քաղվածքը չփոխանցի ՊԵԿ-ին, հարկայինը կարող է դիմել դատարան։ Այս փոփոխությունները փորձագիտական շրջանակներու  մտահոգությունների տեղիք են տվել։  Փորձագետները նշում են, որ այսպիսով բանկային գաղտնիքը դառնում է ձևական բնույթ կրող երևույթ և քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը թուլանում է։

Նախագծի հիմնավորման մեջ հղում է կատարվում Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցին․

«Արժույթի միջազգային հիմնադրամի Հարկաբյուջետային հարցերի վարչության առաքելության 2020 թվականի փետրվարի 19-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան կատարած այցելության եւ իրականացրած ուսումնասիրության արդյունքներով 2020 թվականի հունիսին հրապարակված «Կարգապահության ռազմավարության մշակում հարկային վարչարարության համար» զեկույցի «Ֆինանսական հաշվի տեղեկություններին ավտոմատ հասանելիության թույլատրում» ենթաբաժնի 44-րդ կետով անդրադարձ է կատարվել ՊԵԿ-ին՝ ֆինանսական հաշվի տեղեկություններին ավտոմատ հասանելիության անհրաժեշտությանը՝ Գլոբալ ֆորումի հանձնառությունների շրջանակում արտասահմանից հաշվետվությունների ներկայացմանը զուգահեռ: Զեկույցում նշված է, որ «հարկային ռիսկի տեսանկյունից տվյալների ամենանշանակալի աղբյուրը բանկերն ու ֆինանսական հաշիվների վերաբերյալ այլ տեղեկություններն են, իսկ հարկային նպատակով բանկային գաղտնիքի բարձր մակարդակի պահպանումը հակասում է միջազգային նորմերին, խրախուսում է հարկերի վճարումից չարամտորեն խուսափելուն եւ խաթարում է կամավոր հարկային կարգապահությունը: Նման մոտեցումը չի համապատասխանում նաեւ ՀՀ միջնաժամկետ հանձնառությանը՝ ոչ ռեզիդենտների բանկային տեղեկություններն ավտոմատ փոխանակելու եւ արտասահմանում ՀՀ ռեզիդենտների ունեցած հաշիվների վերաբերյալ փոխադարձ հաշվետվություններ ստանալուն: Առանց ներքին հարկ վճարողների վերաբերյալ բանկային հաշվետվությունները նման ավտոմատ կերպով ներկայացման, ՀՀ ռեզիդենտի չհայտարարագրած միջոցներն ավելի քիչ հավանական է, որ կհայտնաբերվեն, եթե դրանք պահվեն հայկական բանկում՝ օֆշորային վայրի փոխարեն»: Արժույթի միջազգային հիմնադրամը զեկույցում, ինչպես նաեւ հետագայում մի շարք քննարկումների ընթացքում առաջարկել է «նախատեսել ՊԵԿ-ին բանկային եւ այլ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ ներկայացման հնարավորություն՝ Գլոբալ ֆորումի հանձնառությունների շրջանակում արտասահմանից հաշվետվությունների ներկայացմանը զուգահեռ այն երկրի ներսում ներդնելով»,- նշված է հիմնավորման մեջ։

Factor.am-ը նախագծի վերաբերյալ զրուցել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադիամի մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթի հետ։

– Կա՞ ռիսկ, որ վերահսկողությունից խուսափելու համար հնարավոր է երկրից որոշ կապիտալ դուրս գա։ Այսինքն՝ քաղաքացիները այլ երկրներում բանկային հաշիվներ բացեն ու, միգուցե, կապիտալը տեղափոխվի օֆշորայինն գոտի:

-Անհրաժեշտ է տարբերակել վերահսկողությունից խուսափելու հնարավոր շարժառիթները։ Եթե շարժառիթը հարկերից խուսափելն է, անձը կարող է փորձել կապիտալը տեղափոխել այլ երկրներ։ Սակայն այս դեպքում, Գլոբալ ֆորումի հանձնառությունների շրջանակում, արդեն իսկ երկրների միջև առկա են բանկային հաշվի տեղեկությունների ավտոմատ փոխանակման շուրջ համաձայնություններ։ Հետևաբար՝ հսկողությունից թաքնվելն ու հարկերից խուսափելը շատ դժվար կլինի, եթե ոչ՝ անհնար։ Եթե վերահսկողությունից խուսափելու պատճառը մտավախությունն է, որ բանկային հաշվի գործարքների վերաբերյալ տեղեկությունները կարող են տրամադրվել երրորդ անձանց, ապա կարևոր է հիշել, որը հարկային մարմինը պարտավոր է պահպանել տեղեկությունների գաղտնիությունը՝ օրենքի համաձայն։

-Բացի ֆիզիկական անձանցից, մասնագետները պնդում են, որ առևտրային գաղտնիքի բացահայտման ռիսկ կա։ Արդյո՞ք այստեղ խնդիր չեք տեսնում տնտեսության ու ներդրումային դաշտի համար։

-Մոտավորապես երկու տարի առաջ օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ հարկային մարմիններին տրվեց առևտրային կազմակերպությունների բանկային հաշիվների հասանելիության թույլտվություն։ Մենք ներդրումների կամ ավելի լայն իմաստով՝ տնտեսության համար այս փոփոխության որևէ բացասական հետևանքի մասին տեղյակ չենք։ Թույլ տվեք կրկնել, որ օրենքի համաձայն հարկային մարմինը պարտավոր է պահպանել իրեն բացահայտված ցանկացած տեղեկության գաղտնիությունը։

-Բացի ընդհանուր տվյալներից, ըստ նախագծի, հարկային տեսուչը կարող է ստորագրություն պահանջել քաղաքացուց առավել մանրամասն բանկային տեղեկություններ ստանալու համար, ստորագրությունը չտալու դեպքում էլ կարող է տուգանվել։ Արդյո՞ք այստեղ խնդիր չեք տեսնում` անձնական տվյալների և առևտրային գաղտնիքի պաշտպանության տեսանկյունից։

-ՊԵԿ-ի օրենսդրական նախաձեռնությամբ՝ հարկային մարմինը հարկային հսկողության շրջանակում կարող է անձից բանկային հաշվի քաղվածքներ պահանջել (բոլոր հաշիվները ներառյալ)։ Քաղվածքը չտրամադրելու համար տուգանք չկա։ Սակայն եթե հարկ վճարողը չի տրամադրում տեղեկությունները, հարկային մարմինը դրանք կարող է ստանալ դատարանի որոշմամբ (ինչպես որ ներկայումս կիրառվում է առևտրային կազմակերպությունների համար)։ Գաղտնի տեղեկությունները, որոնք հարկային մարմինը ստանում է, լինեն դրանք անձնական տվյալներ, թե առևտրային գաղտնիք, պաշպանվում են օրենքով և հարկային մարմնի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով։

– Արդյո՞ք նախագիծը քննարկվել է ԱՄՀ փորձագետների հետ, և ինչպես եք գնահատում կարգավորումները։ Ֆիզիկական անձանց բանկային հաշիվների հասանելիության ավելացման գաղափարը

ԱՄՀ տեխնիկական աջակցության փորձագետների հետ քննարկվել է 2020 թ․-ին։ ՊԵԿ-ի կողմից բանկային հաշիվների տեղեկությունների ավտոմատ հասանելիության հնարավորության մասին ԱՄՀ փորձագետների առաջարկությունը, հիմնված միջազգային առաջավոր փորձի վրա, արտացոլվել է համապատասխան զեկույցում։ Հարկային ստուգումների կարողությունների բարելավման համար ՊԵԿ-ը մշակել է «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ, որն ընդունվել է ՝ առևտրային կազմակերպությունների բանկային հաշվիների տեղեկությունների հասանելիությունը դյուրին դարձնելով։ Ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման ներդրմամբ, որը փուլային կերպով իրականացվում է 2024 թ․ -ից սկսած, ֆիզիկական անձանց բանկային հաշիվների տեղեկությունների հասանելիությունը կարևոր հերթական քայլն է՝ բարեփոխումների բարեհաջող իրականացման համար ՊԵԿ-ին տեղեկություններով և գործիքներով ապահովելու համար։

Անժելա Պողոսյան