Հնդկաստանը կարող է դառնալ համաշխարհային տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը 2028 թվականին․ Bloomberg

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Հնդկաստանը 2028 թվականին կարող է դառնալ աշխարհում առաջին երկիրը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի առումով և համաշխարհային տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը, գրում է Bloomberg-ը։

Ըստ գործակալության վերլուծության՝ Հնդկաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը, լավատեսական կանխատեսումների համաձայն, ընթացիկ տասնամյակի վերջին կհասնի 9%-ի։ Միևնույն ժամանակ, նույնիսկ ամենաբացասական սցենարի շրջանակներում, ըստ որի՝ այդ ցուցանիշը չի գերազանցի 6,5%-ը, Նյու Դելին, միևնույն է, առաջ կանցնի աշխարհի 5 խոշորագույն տնտեսություններից։ Այսպիսով, երկիրը կդառնա համաշխարհային տնտեսական աճի հիմնական շարժիչը, ամփոփում է գործակալությունը։

Ըստ Bloomberg-ի գնահատականների՝ իր հաջողությունը զարգացնելու համար ներկայիս վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը, երրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում, պետք է վարի բազմավեկտոր տնտեսական քաղաքականություն։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, ենթակառուցվածքների բարելավման, աշխատանքի արտադրողականության բարձրացման, ձեռնարկությունների ու աշխատատեղերի ավելացման, ինչպես նաև հանրապետության ակտիվ ուրբանիզացիայի մասին է։

Ապրիլի 5-ին Հնդկաստանի Պահուստային բանկի կառավարիչ Շակտիկանտա Դասը հայտարարել է, որ Հնդկաստանի տնտեսությունը կարող է աճել 7%-ով 2024-25 ֆինանսական տարում (սկսվել է ապրիլի 1-ին): Ըստ Հնդկաստանի Առևտրի նախարարության Արդյունաբերական զարգացման և ներքին առևտրի դեպարտամենտի՝ կառավարության խրախուսական վճարումներն օգնել են երկրին զգալիորեն մեծացնել էլեկտրոնիկայի, անօդաչու թռչող սարքերի և այլ ապրանքների արտադրությունը տնտեսության 14 ոլորտներում: