Իսրայելը զորքերը դուրս է բերել Գազայի հատվածի հարավից

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը Գազայի հատվածի հարավից դուրս է բերել իր զորքերը, սակայն ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմը դեռ շարունակվում է ու հեռու է ավարտվելուց։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ղեկավար Գերցի Գալևին, գրում է The Times of Israel։

«Մենք այս պատերազմն այլ կերպ ենք վարում, այն տարբերվում է նախորդներից: Պատերազմը Գազայում շարունակվում է, և մենք հեռու ենք կանգ առնելուց: ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաները դեռ թաքնվում են: Վաղ թե ուշ մենք կհասնենք նրանց: Մենք առաջընթաց ենք գրանցում՝ շարունակելով սպանել ավելի ու ավելի շատ ահաբեկիչների ու հրամանատարների և ոչնչացնել ահաբեկիչների ավելի ու ավելի շատ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ անցած գիշեր»,- ասել է նա։

Բարձրաստիճան զինվորականը վստահեցրել է, որ Իսրայելի բանակը պլաններ ունի և կգործի, երբ որոշի։

«Հարձակողական գործողություններին զուգահեռ՝ մենք թույլ ենք տալիս հումանիտար օգնություն հասցնել գոտի: ՀԱՄԱՍ-ի շահագրգռվածությունը Գազայում հումանիտար ճգնաժամ ստեղծելն է, որպեսզի պահանջի դադարեցնել պատերազմը»,- ասել է Գալևին:

Ըստ նրա՝ Իսրայելը կփորձի անել ամեն ինչ՝ բոլոր պատանդներին հնարավորինս շուտ վերադարձնելու համար։

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի պաշտպանության բանակը դադարեցրել է ակտիվ ցամաքային ներխուժումը և լքում է Գազայի հատվածի հարավը։ Միայն մեկ բանակային բրիգադ է մնացել տեղում: