ՌԴ-ն «Շահեդ»-ներով հարձակվել է Ուկրաինայի վրա. Ժիտոմիրի և Օդեսայի շրջաններում ենթակառուցվածքներ են վնասվել

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 24 «Շահեդ» տեսակի կամիկաձե անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են անօդաչու թռչող սարքերը Նիկոլաևի, Օդեսայի, Կիրովոգրադի, Խմելնիցկիի և Ժիտոմիրի շրջաններում, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, փոխանցում է Current Time-ը։

Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերը պարզաբանել են, որ յոթ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, չորսը՝ Օդեսայում, երկուսը՝ Նիկոլաևում և մեկը՝ Կիրովոգրադի մարզում։

Օդեսայի մարզում, ըստ շրջանի ղեկավար Օլեգ Կիպերի, վնասվել է նյութատեխնիկական և տրանսպորտային օբյեկտ։ Խոցված «Շահեդ»-ի բեկորները վնասել են նաև Օդեսայի մարզում գտնվող գազալցակայանը։ Խաղաղ բնակիչների շրջանում զոհեր և վիրավորներ չկան։

Նիկոլաևի մարզում խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը՝ առանց էլեկտրականության թողնելով 14 բնակավայր, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։

Ժիտոմիրի շրջանում ռուսական կամիկաձե անօդաչուները գրոհել են կարևոր ենթակառուցվածքի օբյեկտը, հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են անօդաչուներից մի քանիսը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, հայտնել է շրջանի ղեկավար Վիտալի Բունեչկոն։