ԱՄՆ ՄԶԳ-ն կհատկացնի 8,6 մլն դոլար ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար

Լուրեր

07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
Բոլորը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կենտրոնացած է Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ամրապնդման, պարենային անվտանգության կայունացման վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։

«8,6 միլիոն դոլար արժողությամբ մեր նոր ծրագիրը կբարելավի Հայաստանի վերականգնվող էներգիայի հասանելիության և ինտեգրման հնարավորությունները: Բացի այդ, չնախատեսված հանգամանքների դեպքում պլանավորումը թույլ կտա Հայաստանին համակարգված արձագանքել մատակարարումների խափանումներին՝ միաժամանակ բարձրացնելով էներգաարդյունավետությունը:

Այս ֆինանսավորումը նաև կամրապնդի Հայաստանի ՝ կիբերանվտանգության ոլորտում երկրի էներգետիկ ենթակառուցվածքների կրիտիկական խոցելիություններն ավելի լավ հաղթահարելու ունակությունը»,-ասաց ՄըքՔին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կօգնի կայունացնել Հայաստանի պարենային անվտանգությունը՝ աջակցելով հացահատիկի արտադրության և պահպանման ծավալների մեծացմանն ուղղված հայ ֆերմերների ջանքերին:

«Առաջիկա 6 միլիոն դոլար արժողությամբ պարենային անվտանգության ծրագիրը կբարձրացնի հիմնական մշակաբույսերի արտադրողականությունը՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները: Դա արվելու է Հայաստանի պարենային համակարգի արդիականացման միջոցով, և մենք կարող ենք ավելացնել ներքին արտադրությունը և նվազեցնել կախվածությունը ներմուծումից»,- նշեց ՄըքՔին։

Նա նաև ավելացրեց, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել անհրաժեշտ բարեփոխումներին և կառավարության կարողությունների ամրապնդմանը:

«Թվային ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված աշխատանքը կարդիականացնի և կընդլայնի Հայաստանի մոտեցումը պետական կառավարման, առևտրի դիվերսիֆիկացման և տնտեսական ինտեգրման նկատմամբ: Բայց ամենակարևորը՝ մենք կենտրոնացած ենք Հայաստանի ժողովրդի մարդկային արժանապատվությունը որպես գլխավոր առաջնահերթություն պահպանելու վրա»,- եզրափակեց ՄըքՔին։