Թեհրանում հայտարարել են, որ Դամասկոսում հարձակման համար Իսրայելից վրեժ լուծելու որոշումն արդեն կայացվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելից վրեժ լուծելու որոշումն արդեն կայացվել է և անպայման կիրականացվի Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալներ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար (1981-1997 թթ.), քաղաքական նպատակահարմարությունը որոշող խորհրդի ներկայիս ղեկավար, գեներալ Մոհսեն Ռեզաին, փոխանցում է Iran International-ը։

«Վրեժ լուծելու որոշումն ընդունված է, և այն անպայման կիրականացվի։ Իրանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ այս որոշումը սիոնիստական ​​ռեժիմին կստիպի զղջալ»,- ասել է նա Երուսաղեմի օրվան (Quds Day or ‘Jerusalem Day’),) նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

Իրանի 2000 քաղաքներում հանրապետության հիմնադիր այաթոլլա Խոմեյնիի կողմից ի նշան Պաղեստինի հետ համերաշխության սահմանած տոնի կապակցությամբ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել «Մահ Իսրայելին» և «Մահ Ամերիկային» կարգախոսներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման, որի մեջ Իրանը մեղադրում է Իսրայելին: Իսրայելը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն չի էլ հերքել։